Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Բորենիների ցուցակը ճշտվում է. մնում է նրանց բռնել

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Բորենիների ցուցակը ճշտվում է. մնում է նրանց բռնել
20.04.2013 | 16:53

Նորքի 1-ին զանգվածում` Նանսենի փողոցի մոտակայքի շենքերից մեկում, «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները բուկլետներ բաժանելիս հանդիպել են մի բոսյակի` ոստիկանության համակարգում աշխատող, ով գլուխ է գովացել, թե ապրիլի 9-ին խաղաղ ժողովրդի ու մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ կիրառողներից մեկն է եղել (այս պահին ճշտվում են նրա մասին բոլոր տեղեկությունները): Ոստիկանությունը նույնպես պատավոր է օգնելու, որպեսզի ոստիկանական համակարգը ազատվի նման բորենիներից, ու ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ոհմակի այդ ներկայացուցիչը պատասխանատվության կանչվի Արմեն Մարտիրոսյանի դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով: Նրան գտնելը բարդ բան չէ, մանավանդ, որ մենք ավելի ստույգ տեղեկատվություն կփոխացենք թե նրա անվան, թե բնակարանի վերաբերյալ: Ֆեյսբուքյան ակտիվիստներն արդեն իսկ պարզել են շամիրամի մեկ այլ որդու անուն-ազգանուն և գտնվելու վայրը: Այնպես որ, բավարար է ընդամենը մեկ «ուչաստկովի» բորենիներին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար:

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ