Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Որտեղ ենք ապրում, և ինչ է մեզ սպասվում

Որտեղ ենք ապրում, և ինչ է մեզ սպասվում
28.01.2024 | 07:49

ՆԳ նախարար Ղազարյան Վահեն ասում է՝ Արցախից 17.000 ավտոմատ է անօրինական մտել Հայաստան. եթե Հայաստան մտած տոննաներով կոկայինն էլ սրան գումարենք, արդեն պարզ կդառնա՝ որտեղ ենք ապրում, և ինչ է մեզ սպասվում։ Բայց թե Ղազարյան Վահեն ու տասնյակ հազարավոր պարգևավճարով Նիկոլ պահող ոստիկաններն ինչու՞ չեն կանխել էս ազգի գլխին կախված այս ներքին մահաբեր վտանգը, անհասկանալի է։ ՈՒ Ղազարյան Վահեն, դեռ աթոռին վեր ընկած, հազիվ փորձում է կրկնել «անձնագրային» բառը:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ