ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Լիբերալ- դեմոկրատական աշխարհակարգը խորքային ճգնաժամի մեջ է

Լիբերալ- դեմոկրատական աշխարհակարգը  խորքային ճգնաժամի մեջ է
25.07.2024 | 15:43

Երբ ԱՄՆ Կոնգրեսը հոտնկայս ծափահարում է ռազմական հանցագործ Բենյամին Նաթանյահուին, ստիպված ես արձանագրել, թե ինչպիսի խորքային ճգնաժամի մեջ է, այսպես կոչված լիբերալ- դեմոկրատական աշխարհակարգը:

Դժվար չէ հասկանալ, թե ռազմական հանցագործին ծափահարող այս մարդիկ ինչու են դժվարանում հստակ բնութագրել, թե անցյալ տարվա սեպտեմբերին ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ