ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ինչպես պայքարել թուրք-ադրբեջանական դիվերսիայի դեմ

Ինչպես պայքարել թուրք-ադրբեջանական դիվերսիայի դեմ
27.06.2023 | 19:34
Կարելի է նախանձել Թուրքիային ու Ադրբեջանին, քանզի նրանք իրենց թշնամի պետության մեջ ունեն թուրք-ադրբեջանական շահերի ու քարոզչական թեզերի ագրեսիվ պաշտպան, այն էլ՝ վարչապետի աթոռին նստած։
Հանուն սեփական կաշին փրկելու և նյութական շահ ստանալու՝ «ժողվարչապետը» Ալիևից ավելի ադրբեջանամետ է դարձել, Էրդողանից՝ ավելի թուրքամետ։
Սա բացի դավաճանության պատմությունից նաև մեր ժողովրդի համար ողբերգության ու խայտառակության պատմություն է։
Ի դեպ, այս ամոթի ու խայտառակության խարանը դեռ երկար է մնալու մեր երկրի վրա։ Ամեն դեպքում պետք է թևաթափ չլինել ու կռիվ տալ։
Եթե ամեն մեկս առաջնորդվի՝ «ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, ապա հաջողությունն անխուսափելի կլինի։
Անդրանիկ Թևանյան
Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ