Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իշխանությունների «ֆալշ ստարտն» ու «Դասալիքների բլանշ քարտը»

Իշխանությունների  «ֆալշ ստարտն» ու   «Դասալիքների բլանշ քարտը»
05.04.2023 | 21:09

Ներքաղաքական տոտալ ողբերգությունն ու տրագիկոմեդիան շարունակվում է, ավելին՝

նոր թափ ու երանգ ստանում:

Կասկադում՝ «ալենյան ուղտապատկեր մանրապատումն» իր հերթին, ԱԺ-ի փողոցային «ռազբոռկեքը» մյուս հերթին, Աշոտիկին ծեծելու կեղծ լուրը մի կողմից, դե իսկ վարչապետի տիկնոջ «սենսացիոն» բացահայտումն էլ՝ մյուս կողմից:

Վերը թվարկված էժանագին շոուին ու ինքնահաստատման ճանապարհին գտնվող թափթփուկ երևույթներին չեմ անդրադառնա:

Նրանցից յուրաքանչյուրն իր ռեպերտուարի մեջ է, հանձնառված միսիան պատշաճ կատարում է, դերաբաշխումները վաղուց արված են, վերևից եկած հավելյալ հրահանգներն ու ցուցումները՝ տրված:

Բնավ չեմ զարմանում վերջիններիս թե՛ վարքագծից, թե՛ նրանց մարդ տեսակից, թե՛ նրանց բարոյական ու քաղաքական սնանկ վիճակից և թե՛ այս ամենի արդյունքում՝ պետական ապարատի խայտառակված ու հեղինակազրկված, ողորմելի ու թշվառ վիճակից:

Պարզապես, նողկանք եմ ապրում ու նրանց փոխարեն ես ամաչում, որ նման խամաճիկների «խառը տեսականին» ԱԺ-ն վերածել են «քուչի բեսեդկի», զբաղեցնում են պետական պաշտոններ ու կոչվում են պատգամավորներ:

Ապշում եմ, որ նման դիլետանտ-թերուսներին տրվել է մանդատ, վստահվել է երկրի կառավարումը, և որ ժողովուրդը համառորեն հանդուրժում է նրանց:

Այս ամենն ինչ-որ տեղ դեռ տանելի է, բայց որ վարչապետի կինն է խոսում պատերազմից, Արցախից, զոհերից ու դասալիքներից՝ հասկանում ես, որ առանձնահատուկ ամուր նյարդեր ու համբերություն է պետք, որպեսզի զսպես քեզ ու որ քաղաքավարիությունդ տեղի չտա...

Մեկը չկա՝ այս տիկնոջը հորդորի, որ նման թեմաներից, որոնց մասին իբր քաջատեղյակ է, ընդհանրապես չխոսի:

Չխոսի, որովհետև ոչ միայն կոմպետետ չէ, այլ որ դա իր խոսելու բանը չէ:

Ավելին՝ նման թեմաներ բարձրաձայնելուց ամուսնուն ավելի բարդ վիճակում է դնում ու փաստի առաջ կանգնեցնում:

Այդ տիկնոջ՝ «վոյաժների» ժամանակ արտաբերած ցաքուցրիվ մտքերն ու հայրենասիրության իր էքստրավագանտ տեսլականը դեռ մի կողմ.

հիմա որ վերջինս ի լուր աշխարհին, Ալիևի հետ ձեն-ձենի տված պնդում է, թե պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է եղել, ինձ մոտ, ակամա, հարց է առաջանում:

Բա, ինչու՞ առ այսօր այդ դասալիքները ձերբակալված չեն ու չեն կրում իրենց պատիժը քրեակատարողական հիմնարկներում:

Բա, ու՞մ եք սպասում:

Առ այսօր գեթ մեկ բարձրաստիճան զինվորական չի պատժվել պատերազմի նման վերջնարդյունքի համար, ուր մնաց դասալիքներին պատժելու հերթը հասներ:

Նման հայտարարություն անելուց, դուք ի՞նչ եք ակնկալում լսել հենց այդ լսարանից:

Ինչպիսի՞ արձագանքի կարիքը դուք ունեք:

Որ դուք մեղք եք և ձեզ խաբե՞լ են...

Որ դուք անկարող եք, ու պետք է ձեզ կարեկցե՞լ, թե՞ այնքան հումանիստ եք ու բարեգութ, որ դասալիքներին չեք ուզում պատժի ենթարկել:

Գուցե, այդքանին բերդերում տեղավորելու խնդի՞րն է միայն:

Միգուցե, դասալիքներն իրականում ոչ թե նրանք են, այլ պաշտոնատար անձի՞նք:

Կամ որ, դու՛ք եք նրանց վերածել դասալիքի, հիմա էլ քավության նոխազ սարքել:

Գոնե հասկանու՞մ եք, որ նման հայտարարությունը բացի այն, որ գաղտնի ինֆորմացիայի բարձրաձայնում է, ինչը օրենքով պատժելի արարք է, միաժամանակ մեծ հավանականությամբ կամ ապատեղեկատվություն կամ զրպարտություն է, ինչը նույնպես օրենքով պատժելի է։

Եվ հետո՝ մինչ նման լուրջ մեղադրանք հնչեցնելը, արդյոք պետությունը կանգնա՞ծ է եղել այդ «դասալիքների» թիկունքին, ամեն ինչ արե՞լ է նրանց ապահովելու, թիկունքից պաշտպանելու համար:

Բա այն, որ զինկոմիսարիատներում հերթ էր, մարդիկ օրերով սպասում էին իրենց առաջնագիծ ճանապարհելուն, երկրապահին ու պահեստազորին օրերով չէիք տանում դիրքեր, իսկ ում էլ տանում էիք՝ Աստծո հույսով ուղարկում էիք արդեն հանձնած հողերը՝ որպես մսաղացու- մատաղացու...

Դրա մասին, ո՞ր մեկս ձեզ հիշեցնենք ու մեղադրենք:

Եվ առհասարակ, ինչպե՞ս կարող է այդքան դասալիք լինել, եթե չի հայտարարվել զորահավաքային զորակոչ, այլ ընդամենը հայտարարվել է համընդհանուր զորահավաք, ինչը նույն բանը չէ:

Բա նահանջի, «գյոռբագյոռների» ու դիրքերը թողնելու հրամաններ ովքե՞ր են տվել՝ մե՞նք:

Էլ չեմ խոսում, թե տիկինն ի՛նչ էր կորցրել պատերազմի ժամանակ բունկերներում, ու զինվորականի համազգեստ հագած՝ Գորիսի ապահով լեռներում:

Մենք այդ ժամանակ տեսնում էինք ամուսնուդ հրամանատարական կարողություններն ու ռազմական ձիրքի ու տաղանդի «արգասիքը»:

Մի գերագույն գլխավոր հրամանատարի ու երկրի ղեկավարի, ով պետություն կառավարելը համեմատում է՝ «առանց պակրիշկա ավտոյի» հետ:

Որ խեղճուկրակը ժառանգել է բազում խնդիրներով երկիր:

Որը կարող է գնա Ստեփանակերտ ու լոպազություն անի, արհավիրք բերի, անդառնալի ու ճակատագրական հետևանքներ թողնի, ձեռքերը լվա, հետո Արցախի տեղը մոռանա, այնուհետև նշաձողեր իջեցնի, իսկ հետո էլ Երևանում նստած, մեղքի ու ապիկարի կեցվածքով՝ ի լուր աշխարհին լալահառաչ կոչով դիմի, թե Արցախում էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգներ կան:

Բացի այն, որ նա ֆիքսում է Արցախում էթնիկ զտման ռիսկը, ու մեզ հայերիս՝ «լյուլյա քեբաբի մատերիալ սարքելու» արբեջանցիների անհագ ցանկությունը, այլ բան նա չի անում:

Ինչևէ...

ՈՒ՛մ ինչ ասես, ումից ի՛նչ ակնկալես:

Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին:

Ճիշտ են ասում՝ «Եզը», որ գալիս է պալատ, թագավոր չի դառնում, բայց պալատը դառնում է գոմ:

Մնում է զինվել համբերությամբ...

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ