ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Միկ­րո­ֆո­նի ար­քան

Միկ­րո­ֆո­նի ար­քան
15.11.2019 | 02:59

Ռո­նալդ Ռեյ­գա­նը պատ­մու­թյուն է մտել որ­պես ոչ վատ կի­նո­դե­րա­սան ու ԱՄՆ 40-րդ նա­խա­գահ: Նկա­րա­հան­վել է 54 ֆիլ­մում, ե­ղել է Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գա­պետ դար­ձած ա­ռա­ջին կի­նո­դե­րա­սա­նը (երկ­րորդն Առ­նոլդ Շվար­ցե­նե­գերն էր): 1981-ին նրան ընտ­րել են երկ­րի նա­խա­գահ, այդ պոս­տում պաշ­տո­նա­վա­րել է և երկ­րորդ ան­գամ՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը փաս­տա­ցի կա­ռա­վա­րել մինչև 1989 թի­վը: Ա­ռա­ջին ըն­տր­վե­լուց եր­կու ա­միս անց նրա վրա մա­հա­փորձ է ի­րա­կա­նաց­վել: Ռեյ­գա­նի հա­մար դա ա­վարտ­վել է վի­րա­հա­տու­թյու­նով, իսկ մա­հա­փորձ ի­րա­կա­նաց­րած Ջոն Հինկ­լին «գոր­ծուղ­վել» բան­տա­խուց, որ­տե­ղից դուրս է ե­կել 2016 թվին: Ռեյ­գա­նի օ­րոք Ա­մե­րի­կա­յում եր­կու ան­գամ նվա­զել են ինֆ­լյա­ցիան ու գոր­ծազր­կու­թյու­նը: Նրա օ­րոք ու նրա թեթև ձեռ­քով ԽՍՀՄ-ը ճա­նաչ­վել է «չա­րի տե­րու­թյուն», սա­կայն հայ­տա­րար­ված վե­րա­կա­ռուց­ման հետ, փո­խել է խոր­հր­դա­յին երկ­րի մա­սին ու­նե­ցած պատ­կե­րա­ցում­նե­րը, ան­գամ մտեր­մա­ցել Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վի հետ՝ 90-ա­կան­նե­րին հյու­րըն­կա­լե­լով նրան իր ռան­չո­յում:


Սա­կայն դե­րա­սա­նա­կան ոչ վատ ու քա­ղա­քա­կան փա­ռա­հեղ կա­րիե­րան ստ­վե­րում է թո­ղել նրա կյան­քի ոչ պա­կաս ու­շագ­րավ մի հատ­ված, ո­րը կապ­ված է հա­ղոր­դա­վա­րա­կան գոր­ծու­նեու­թյան հետ: Ե­րի­տա­սարդ տա­րի­քում նա ե­ղել է երկ­րի լա­վա­գույն մար­զա­կան մեկ­նա­բան­նե­րից մե­կը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տվել հնա­րա­վո­րինս կա­տա­րյալ զար­գաց­նե­լու հռե­տո­րա­կան ար­վես­տի նր­բու­թյուն­նե­րը, ո­րոնք հե­տա­գա­յում այն­քան պետք ե­կան քա­ղա­քա­կան կա­րիե­րա­յի ըն­թաց­քում:


22-ա­մյա «Հո­լան­դա­ցին» (որ­դու այն­քան բնո­րոշ սանր­ված­քի հա­մար հայ­րը այդ­պես էր ան­վա­նում նրան) ար­ձա­գան­քեց Ա­յո­վա­յի հա­մալ­սա­րա­նի բեյս­բո­լի թի­մի խա­ղե­րի մեկ­նա­բան­ման հա­մար հա­ղոր­դա­վար փնտ­րող կո­մեր­ցիոն ռա­դիո­կա­յա­նին: Ա­ռա­ջարկ­վող պայ­ման­նե­րից էին հինգ դո­լա­րի չա­փով տր­վե­լիք գու­մա­րը (այն հա­վա­սա­րա­զոր է ներ­կա­յիս 81 դո­լա­րին) և ավ­տո­բու­սի մշ­տա­կան տոմ­սը: Ռեյ­գա­նը սի­րով հա­մա­ձայ­նեց: Ա­ռա­ջին իսկ ռա­դիոե­թե­րից հե­տո նրան տր­վե­լիք գու­մա­րը կրկ­նա­պատկ­վեց՝ ան­փորձ հա­ղոր­դա­վա­րը երկր­պագուներին ու ռա­դիո­կա­յա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը գե­րել էր ինք­նա­տի­պու­թյամբ:


Ռեյ­գա­նի կեն­սա­գիր­նե­րը վկա­յում են, որ հա­ղոր­դա­վա­րի հա­ջո­ղակ կա­րիե­րան դար­ձավ նրա քա­ղա­քա­կան կյան­քի գլ­խա­վոր աս­տի­ճան­նե­րից մե­կը՝ տա­նե­լով-հասց­նե­լով Սպի­տակ տուն: Կո­մեր­ցիոն ռա­դիո­յի ու հե­ռուս­տա­տե­սու­թյան վե­տե­րան­նե­րից Է­լի­զա­բեթ Բորդն ա­սում էր. «Նա միշտ ի­դեա­լա­կա­նո­րեն տե­ղա­վոր­վում էր ե­թե­րա­յին շր­ջա­նակ­նե­րի մեջ: Ե­թե­րա­յին ժա­մա­նա­կի նրա զգա­ցո­ղու­թյու­նը լավն էր ցան­կա­ցած պրո­ֆե­սիո­նալ հա­ղոր­դա­վա­րից, ո­րոնց հետ աշ­խա­տել եմ»:


Մար­զա­կան մեկ­նա­բա­նի փոր­ձը Ռեյ­գա­նին մե­ծա­պես օգ­նեց 1980-ի նա­խա­գա­հա­կան մր­ցար­շա­վի նյու­հեմփ­շի­րյան փու­լում: Դե­բատ­նե­րի ժա­մա­նակ նա խլեց միկ­րո­ֆոնն ու հու­զա­կան հզոր լիցք ու­նե­ցող ե­լույ­թով պար­զա­պես ճզ­մեց Ջորջ Բուշ-ա­վա­գին: Նրա վկայ­մամբ` յու­րա­քան­չյուր ե­լույ­թի հա­ջո­ղու­թյան գաղտ­նի­քը թաքն­ված է այն զրույ­ցի վե­րա­ծե­լու ար­վես­տի մեջ: Ռա­դիո­յում Ռեյ­գա­նը հա­ճախ է «Չի­կա­գո կաբս» բեյս­բո­լա­յին թի­մի հա­ղոր­դում­ներ վա­րել խաղն ա­ռանց տես­նե­լու՝ ա­ռաջ­նորդ­վե­լով ստա­դիո­նից փո­խանց­ված հե­ռագ­րա­յին կարճ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րով: Ե­լույ­թի ժա­մա­նակ նա մո­գո­նում էր մտա­ցա­ծին ի­րա­վի­ճակ­ներ, քա­նի դեռ ընդ­հատ­ված կա­պը չէր վե­րա­կան­գն­վել:


Նման մի բան հեր­թա­կան ան­գամ ե­ղել է «Կաբ­սի» ու Սենտ Լուի­սի «Կար­դի­նալ­նե­րի» հան­դիպ­ման ժա­մա­նակ: Ռեյ­գանը, ի­րեն չկորց­նե­լով, շա­րու­նա­կում է ռե­պոր­տա­ժը, մինչև որ վե­րա­կան­գն­վում է կա­պը: Այդ դի­մա­կա­յու­թյան առն­չու­թյամբ նա հի­շում է. «Այդ խա­ղը հե­ռար­ձակ­վում էր ևս մի քա­նի ռա­դիո­կա­յա­նով, ու ես պար­զա­պես չէի կա­րող ինձ թույլ տալ ուն­կն­դիր­ներ կորց­նել՝ նրանք իս­կույն կփո­խեին ա­լի­քը, ե­թե ա­սեի, որ մենք կորց­րել ենք կա­պը ստա­դիո­նի հետ: Դրա հա­մար էլ ես վս­տահ շա­րու­նա­կե­ցի ռե­պոր­տա­ժը, պատ­մե­լով, թե ինչ­պես եր­կու ե­րի­տա­սարդ կռիվ են սար­քել տրի­բու­նա­յում ի­րենց ուղ­ղու­թյամբ ե­կած գն­դա­կը բռ­նե­լու հա­մար»:
Ռեյ­գա­նը մար­զա­կան հա­ղոր­դում­ներ վա­րել է հինգ տա­րի, մեկ­նա­բա­նել է բեյս­բոլ, բռնց­քա­մարտ, ա­մե­րի­կյան ֆուտ­բոլ: Հո­լի­վուդ մեկ­նե­լուց ա­ռաջ նա հա­մար­վել է ողջ Մի­ջին Արևել­քի ա­մե­նա­հան­րա­ճա­նաչ մեկ­նա­բա­նը: 1937 թվա­կա­նի ապ­րի­լի թեր­թա­յին հոդ­վա­ծում աս­վում էր. «Ռա­դիոե­թե­րից ան­ցում կի­նո. մար­զա­կան մեկ­նա­բան Ռո­նալդ «Հո­լան­դա­ցի» Ռեյ­գա­նը WHO ռա­դիո­կա­յա­նից ստո­րագ­րում է պայ­մա­նա­գիր Հո­լի­վու­դի հետ: Նա հու­նի­սի 1-ից հե­ռա­նում է, որ միա­նա Warner Bros ստու­դիա­յի դե­րա­սա­նա­կան կազ­մին: Շա­բա­թա­կան 200 դո­լա­րով (ներ­կա­յումս՝ 3500) ե­րի­տա­սարդ միստր Ռեյ­գա­նի պայ­մա­նա­գի­րը ստո­րագր­ված է Կա­լի­ֆոռ­նիա­յով չի­կա­գո­յա­կան բեյս­բո­լա­յին թի­մե­րի մար­տյան տուռ­նեի մա­սին նրա տպա­վո­րիչ ե­թե­րա­յին սե­րիա­նե­րից հե­տո»:


Շնոր­հիվ ռա­դիո­յում վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում ու­նե­ցած ճա­նաչ­վա­ծու­թյան, Ռեյ­գա­նը, ան­կախ ռե­պոր­տաժ­նե­րի քա­նա­կից, շա­բա­թա­կան ստա­նում էր 100 դո­լար (ներ­կա­յումս այն­տեղ դրույ­քը 1750 է)՝ այն ժա­մա­նակ­նե­րում մար­զա­կան հա­ղոր­դա­վա­րի հա­մար ա­ներևա­կա­յե­լի գու­մար:
Հե­տա­գա­յում Ռո­նալ­դը գլ­խա­վո­րեց դե­րա­սան­նե­րի գիլ­դիան, ինչն էլ, ըստ էու­թյան, դար­ձավ նրա քա­ղա­քա­կան կա­րիե­րա­յի սկիզ­բը: Բնակ­չու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը ստա­նա­լու հա­մար նա վե­րա­դար­ձավ ռա­դիո, ձեռք բե­րեց հս­կա­յա­կան հան­րա­ճա­նա­չու­թյուն ու ա­ռա­ջադր­վեց Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գա­պե­տ: Այս­տեղ Ռեյ­գանն աշ­խա­տեց ութ տա­րի: Տա­նուլ տա­լով 1976 թվա­կա­նի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում՝ չորս տա­րի անց հա­սավ ռևան­շի ու դար­ձավ ԱՄՆ-ի պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­տա­րեց նա­խա­գա­հը: Այդ ժա­մա­նակ նա 70 տա­րե­կան էր:
Ղե­կա­վա­րե­լով եր­կի­րը՝ նա շա­բաթ օ­րե­րին ե­լույթ էր ու­նե­նում ռա­դիո­յով, ա­մե­րի­կա­ցի­նե­րին պատ­մում Նա­հանգ­նե­րում գոր­ծե­րի դր­ված­քից: Նա իր խն­դի­րը տես­նում էր հնա­րա­վո­րինս հա­սա­նե­լի լեզ­վով հան­րու­թյա­նը ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նե­լու մեջ ու խոս­տո­վա­նում, որ եր­բեք չի կա­րո­ղա­ցել ան­տար­բեր անց­նել միկ­րո­ֆո­նի կող­քով:


Սպի­տակ տնից հե­ռա­նա­լուց վեց ա­միս անց նա All-Star սե­րիա­յի հան­դի­պում­նե­րի խա­ղե­րից մե­կի մա­սին հա­ղոր­դում էր վա­րում ստա­դիո­նից՝ ցն­ծու­թյան մեջ գցե­լով հա­սա­րա­կու­թյա­նը:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 28708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ