Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Սա սոսկ զորահանդեսային ցուցադրություն, «մկաններ խաղացնել» չէր

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Սա սոսկ զորահանդեսային ցուցադրություն, «մկաններ խաղացնել» չէր
22.09.2016 | 17:23

Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը առավել քան տպավորիչ էր, և կարելի է ասել, որ այն շատ հարցերի պատասխան տվեց: ՈՒ՝ ոչ միայն հարցերի:

Օրացուցային հեգնանքով, ի դեպ, կարելի էր վերաբերվել այն հանգամանքին, որ երեկ նաև Խաղաղության միջազգային օրն էր: Չնայած, որոշակի առումով այդ զուգադիպությունը նաև խորդանշական է ստացվում: Փոխաբերական առումով, երեկ Հայաստանը Խաղաղության միջազգային օրվա համատեքստում թերևս միանգամայն ամենախաղաղասիրական ակցիան անցկացրեց՝ մեր Զինված ուժերի տպավորիչ զորահանդեսով: Մենք պատերազմ չենք ուզում և չենք սկսել: Բայց ամենից առաջ հենց այն պատճառով, որ ուզում ենք խաղաղ ապրել, ուղղակի պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ամենից լավ պատրաստված, ամենից մարտունակ և ամենաժամանակակից զինատեսակներով պատշաճ սպառազինված բանակը: Սա աշխարհի չափ հին ու բամիցս՝ բյուրեղացման աստիճան ապացուցված ճշմարտություն է. խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Խաղաղության լավագույն գրավականը՝ մարտունակ և ժամանակակից Զինուժ ն է, և երեկ այդ Զինուժի ներկայացուցիչները հպարտ ու խրոխտ անցան Հանրապետության հրապարակով
Մեր Զինված ուժերը ապրիլյան փորձության օրերին աներևակայելի թվացող անձնուրացությամբ ապացուցեցին իրենց որակական գերազանցությունը թշնամու նկատմամբ, միաժամանակ՝ մարդկային և բարոյական առավելությունը:

Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ վերջին տարիների ինտենսիվ սպառազինվելն ադրբեջանական կողմին պատրանքներ էր ներշնչել, թե կարող են «կայծակնային պատերազմով» լուծել Արցախի հարցը, այսինքն՝ բնաջնջել Արցախի հայությանը: Թշնամին ապրիլյան պատերազմում ստացավ քիթումռութին, բայց, ցավոք, լիովին պատրանքաթափ չեղավ:


Այս համատեքստում մեր Զինված ուժերի երեկվա զորահանդեսը, ամենից առաջ, որոշակի պատասխան էր ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին: Ոչ թե այն առումով, թե՝ տեսեք մենք ինչ հրաշալի բանակ ունենք (դա ադրբեջանցիները գիտեն. մի քանի օրվա ընթացքում հազարը գերազանցած իրենց կորուստները, կորցրած տասնյակ ու տասնյակ տանկերը, զրահատեխնիկան, նաև՝ խոցված ուղղաթիռները «պատմած» կլինեն, թե ինչի է ընդունակ մեր բանակը): Տվյալ դեպքում շատ կարևոր էր, որ զորահանդեսի ընթացքում Հայաստանը ցույց տվեց, թե ինչ զինատեսակների է տիրապետում մեր մարտունակ և լավ պատրաստված բանակը՝ սկսած «Սմերչից», վերջացրած՝ «Բուկ»-ով ու «Իսկանդեր»-ով: Այս զինատեսակների առկայությունը մեր Զինված ուժերի զինանոցում, հստակորեն վերականգնում է այն հավասարակշռությունը, որը խախտվել էր վերջին տարիներին ադրբեջանական կողմի ինտենսիվ սպառազինվելով: Ըստ էության, հստակ ցույց տրվեց, որ հավասարակշռությունը ապահովված է, դեռ մի բան էլ՝ ավելի:


Կարևոր է նաև այն հարցը, որ սա սոսկ զորահանդեսային ցուցադրություն, այսպես ասենք՝ «մկաններ խաղացնել» չէր: Կարելի է չկասկածել, որ մեր Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները ոչ միայն լիովին տիրապետում են այդ՝ համեմատաբար նոր զինատեսակներին, այլև շարունակական հղկելով իրենց մասնագիտական ունակությունները, մեր զինվորական մասնագետները նման հրթիռներով կարող են խոցել հակառակորդի ցանկացած ռազմավարական թիրախ: Աստված մի արասցե, որ Հայաստանը, հասկանալի է՝ Արցախը ներառյալ, հանկարծ այդ զինատեսակներին դիմելու անհրաժեշտություն ունենա: Բայց նաև թող ոչ ոք ու հատկապես՝ թշնամին չկասկածի, որ նման անհրաժեշտության դեպքում մեր Զինված ուժերի արձակած հրթիռները կպայթեն այնտեղ, որտեղ պետք է:


Հարցերից մեկը, որին պատասխան տրվեց զորահանդեսով կամ նույնիսկ զորահանդեսի փորձերով, այն էր, թե արդյո՞ք Հայաստանի բանակը նման զինատեսակներ ունի իր զինանոցում: Ունի՛: Հատուկ արժե ընդգծել, որ այդ զինատեսակները մեր պետությանը ոչ ոք «սիրուն աչքերի համար» չի նվիրել. այդ զենքն, ըստ էության, Հայաստանը այսինքն՝ մենք բոլորս միասին գնել ենք ու մենք ենք վճարում (վճարելու) դրա համար: Դա ընծա չէ, լավություն չէ, այլ մեր՝ արյուն-քրտինքով ձեռք բերածը:


Մյուս՝ զուգահեռ հարցն այն էր, թե արդյոք ռուսական կողմը, կնքված պայմանագրի համաձայն, մատակարարել է համապատասխան զինատեսակները: Մատակարարե՛լ է: Հասկանալի է, որ չի նշվել՝ ինչ և ինչ քանակությամբ է մատակարարվել: Եվ բնական է, որ դա չնշվի էլ: Կարևորը, որ մատակարարվել է:


Զորահանդեսի հետ կապված, այս օրերին, իհարկե, բազմաթիվ ու բազմազան այլ հարցեր էլ էին հնչում: Հարցերը դեռ մի կողմ, մարդկանց մի մասը, կամ, հնարավոր է, նաև որոշակի շրջանակներ ու միանգամայն կազմակերպված ձևով, հանրային հարթակներում, հատկապես սոցցանցերում շարունակ շրջանառում էին զորահանդեսը, Հայաստանի բանակի ձեռք բերած սպառազինության հնարավորությունները «սևացնող», անգամ այդ զենքերի պատկանելությունը կասկածի տակ դնող ռեպլիկներ, «հարցադրումներ»:

Մի խոսքով, պայմանական ասած՝ «նորին ցածություն մաղձը» հնարավորինս ինքնադրսևորվում էր:
Պարզ է, որ եթե երեկ Հանրապետության հրապարակով անգամ միջուկային մարտագլխիկով հրթիռներ «անցնեին» կամ երկնքում Սու-25-երի փոխարեն սավառնեին «Սթելս» տեխնոլոգիայով պատրաստված ամերիկյան B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչներ, միևնույնն է, սեփական չարությունից ոգով սմքած որոշ մարդիկ էլի «կեղտ բռնելու» մի բան կգտնեին: Այլ բան որ չլինի, զորահանդեսի փորձերով ու նաև զորահանդեսով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնում փողոցների խցանումները շատ հարմար «թեմա» էին:


Մյուս դեմագոգիկ կաղապարը, թե՝ «բա ինչի՞ ապրիլին էս զենքերը չունեինք», տարբերակ՝ «ինչի՞ ապրիլին չկիրառեցինք», այս օրերին նույն սոցցանցերում բազում ծաղրական ու հիմնավորված հակադարձումների առիթ է տվել, ու մեծ հաշվով, հենց հեգնանքն է նման «միամիտ» հարցահնչեցումների ամենից հարմար պատասխանը:


Ի դեպ, ոչ քիչ թվով մարդիկ էլ, էլի՝ ոչ առանց ուղղորդող կամ «ցեց գցող» վիրտուալ ակտիվիստների, հարց էին արծարծում, թե ինչո՞ւ է մեր Անկախության զորահանդեսին մասնակցում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ներկայացնող ստորաբաժանում: Այստեղ թերևս շրջանցենք այն հակադարձումները, որ Հայաստանն ու Ռուսաստանն, ամեն պարագայում՝ դաշնակից պետություններ են, որոնք նաև համատեղ ուժեր ունեն: Դա դեռ միկողմ: Ճիշտ է, կարելի էր նաև հընթացս հարցնել, թե մեր զինված ուժերի՝ այլ պետությունների բանակների հետ խաղաղապահ գործողություններ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներն ինչո՞ւ են Հայաստանի Անկախության տոնի առթիվ հրապարակով ԱՄՆ կամ այլ երկրի դրոշներ տանում: Բայց վերադառնալով ռուսական ստորաբաժանման մասին հարցին՝ պարզապես նշենք, որ նման հարց հնչեցնողների մեծամասնությունը մնացած բոլոր օրերին ինչ-որ չի մտմտում, թե ինչո՞ւ են Հայաստանի պետական սահմանի մի զգալի հատվածում ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներ «կանգնած»:

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ