Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ. Չի կարելի զուգահեռներ անցկացնել էս երկու դեպքերի միջև

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ. Չի կարելի զուգահեռներ անցկացնել էս երկու դեպքերի միջև
25.01.2014 | 11:23

Չէի ուզում էս թեմային անդրադառնալ, բայց ստիպված եմ։ Շատ հոլովվեց տեղին անտեղի. Գրեթե միաժամանակ երկու հայ երիտասարդի մահվան լուր ստացանք. մեկն Արցախից՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, մյուսն էլ ՈՒկրայինայում՝ հեղափոխական թոհ ու բոհի մեջ սպանված։ Սրան հաջորդեցին էս երկու դեպքերի վերաբերյալ տարբեր քննարկումները։ Ոմանք նույնացնում էին՝ նկարներ էին տեղադրում կողք-կողքի, տարված հեղափոխական հեքիաթով, ոմանք «քլնգում» էին ՈՒկրաինայի հային, անգամ շատ կոպիտ արտահայտություններով որակում։ Ոմանք հիմնից մեջբերումներ անում։ Բոլորին էլ հասկանում եմ, բոլորին էլ կարելի է հասկանալ՝ հիմն առավել ևս։ Բայց. Եկեք պարզապես չհամեմատենք. չի կարելի, տեղին չէ։ Ընդհանրապես չարժէ էդ համեմատությունը։ Նախ՝ նրա համար, որ իմաստը չկա էդ համեմատության։ Երկրորդ, երկուսն էլ հայ տղերք են։ Երրորդ, ՈՒկրաինայում զոհված տղան էլ Հայաստանի դրոշ էր բռնել՝ անկախ նրանից, թե իր ծնողներն ինչ են արել կամ ինչ՝ չէ, փախել են Արցախից, թե՞ ոչ... Դատելով իր նկարներից, կարելի է կարծել, որ վաղը, եթե էստեղ պատերազմ սկսվեր, էստեղ էդ համեմատողներից շատերը միգուցԷ և Արցախում չլինեին (հոդվածագիրներից ոմանց երեխաներն էլ՝ դրսերում են սովորում և հարցազրույցներից մեկի ժամանակ նրանցից մեկն անգամ արդարացրել է երեխայի դրսում լինելը), իսկ էդ տղան մեծ հավանականությամբ կարող էր էստեղ լինել և մի Մոնթե, Սպիտակ Արջ, Շահե, Մարտիրոս կամ Վազգեն էլ նա դառնար։ Ինչևէ։ Չեմ ուզում խոսել թե ինչ կլիներ, կամ ինչ կարող էր լինել։ Արմենը հերոս է, ով կյանքի գնով պահեց սահմանը, ու ընկերների կյանքը փրկեց։ Չի կարելի զուգահեռներ անցկացնել էս երկու դեպքերի միջև։ Ի վերջո, էսօր մենք քիչ չենք տալիս Միսակ Մանուշյանի անուն -ազգանունը՝ ով Ֆրանսիայի ազգային հերոս է և քիչ չենք հպարտանում՝ հատկապես ֆրանսիացիների մոտ։ Բայց չէ՞ որ Միսաքն էլ հանուն ֆրանսիայի զոհվեց։ Միսաքի կինն էլ ֆրանսիայի ազգային հերոս է և երբ «Վան» գործողության դատավարությունն էր, առողջական հիվանդ վիճակը չհաշված՝ եկել էր տղաներին զորակցության և խնդրեց ձեռք սեղմում և նրա բառերն էին դատավորին. «այն ինչ ես եմ ձեր համար, այս տղաներն էլ իմ ազգի համար են»... Եթե այդ տղան ՈՒկրաինայում ծանրաձողի չեմպիոն դառնար, կամ ֆուտբոլի աստղ՝ թերևս բոլորը գլուխ կգովային՝ որ տեսեք էնտեղ սենց մեկին ունենք։ Շատ դժվար իրավիճակ է հիմա էնտեղ։ Ավելին, ոչ-ոք չգիտէ՝ վաղն ինչ կլինի, ինչպես նաև հենց նույն հայի անվան հետ և վաղն էնտեղ նրան ոնց կհիշեն (առավել ևս, որ արդեն սկսել են հոլովել, թե էդ տղան ԱՍԱԼԱ-ի նշանով նկարներ էր տեղադրել իր մոտ)։ Փաստը մնում է փաստ, որ ունենք էն՝ ինչ ունենք։ Ինքս չեմ ընդունում քրոնիկ հեղափոխականությամբ տառապող և դատողությունը կորցրած մարդկանց, և ոչ էլ հակառակն եմ ընդունում՝ սթափությունն ու ռեալիզմի գիտակցումը կորցրած հակահեղափոխականությունը և այլն։ Ասելիքս ո՞րն է։ ՈՒղղակի համեմատել պետք չի։ Համաձայն եմ՝ «ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի», համաձայն եմ՝ «երանի՜, ով յուր ազգի ազատության կզոհի»... Բայց հանգիստ թողնենք էդ թեման։ Պետք չի էս համեմատությունը։ Տեղին չի։ Առավել ևս տհաճ է՝ երբ էս ամենին քաղաքական երանգ է հաղորդվում։ Ընդհանրապես համեմատել պետք չի էդ դեպքերը։ Արմենն հերոս է։ Հայ ազգի հերոս, սա փաստ է։ Մյուս տղան էլ հայորդի է, անկախ ամեն ինչից։ Եվ տեղին չէ շահարկելը։ Եկեք մենք մեր տեղը խոսենք, ավելի ճիշտ՝ գործենք... արդեն խոսքերն էլ են արժեզրկվում...

Դիտվել է՝ 4199

Մեկնաբանություններ