ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Հարցաթերթիկ Վարդան Օսկանյանի համար

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Հարցաթերթիկ Վարդան Օսկանյանի համար
29.03.2013 | 14:48

Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին՝ Վարդան Օսկանյանին Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար:

Ընդհանուր առմամբ Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չէր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:

Փաստերի, փաստարկների, գնահատականների և մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա՝ շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով:

Վ. Օսկանյանը ուզում է դառնալ Երևանի քաղաքապե՞տ: Տեսականորեն՝ ինչո՞ւ ոչ:

Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետևյալ հարցաթերթիկը:

Հարց 1. Եթե Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում եք քաղաքական իրողություն և երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչո՞ւ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:

Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան և ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երևանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղեն ա»:

Հարց 3. Եթե այդքան կարևորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչո՞ւ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:

Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:

Հարց 5. Արդյո՞ք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր` ԲՀԿ-ի ներսում դրսևորած բացառիկ ունակությունը բավարար է լինելու մեր՝ երևանցիներիս ամենօրյա հոգսերը թեթևացնելու համար:

Դիտվել է՝ 4331

Մեկնաբանություններ