-
07.07.2020|
01:28
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, եղել էր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։ Վերջին տարիներին նա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն էր։
-
07.07.2020|
00:25
ՈՒղիղ տասը տարի առաջ այս օրերին սոցիալական հարթակում ձևավորված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» անունով խումբ կար, որը պայքարում էր «Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի դեմ։
-
04.07.2020|
14:27
«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ։ «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» հոբելյանին ընդառաջ՝ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար»
-
03.07.2020|
16:08
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում:
-
03.07.2020|
00:59
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի կարճ ժամակահատված դադարեցվել էր նաև Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի շենքի շինարարությունը։ «Շինարարական աշխատանքները ներկայումս ակտիվորեն ընթանում են, արդեն շենքը երեսպատվել է, մոտենում են ավարտին նաև ներքին հարդարման աշխտանքները,- մեզ հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ։
-
03.07.2020|
00:55
Համավարակը ամենուր՝ բոլոր ոլորտներում թելադրում է իր կանոնները։ Ներքին զբոսարջությունը անմասն չի մնացել այդ թելադրանքից։ «Best Friends Tour» զբոսաշրջային ընկերության հիմնադիր-տնօրեն ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ զրուցել ենք զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների մասին և ոչ միայն։ «Best Friends Tour»-ն իրականացնում է զբոսաշրջային այցեր ՀՀ-ում, Արցախում և Վրաստանում։
-
03.07.2020|
00:53
Հայ քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որը բազմաթիվ հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր ու ոսկե մեդալակիր է, համաշխարհային World Folk Vision մրցույթ-փառատոնում արժանացավ Գլխավոր մրցանակի, «Գրանդ Պրիի»՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում և, հուրախություն Հայաստանի, գլխավորեց մրցույթի մասնակից 100 երաժիշտների ցանկը:
-
03.07.2020|
00:48
Աշխարհահռչակ սուզալողորդ, 1976-ի երևանյան ողբալի միջադեպի ժամանակ ջրասույզ եղած տրոլեյբուսից 20 մարդու կյանք փրկած ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նվիրված «20՛» կինոնախագծի կապակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոն-Արտակ Իգիթյան ոչ այնքան վաղ ժամանակներում եղած հեռակա փոխհրաձգությունը թե չի էլ ավարտվել, առնվազն մտել է որոշակի սպասումների ներքին փոթորկումների հուն, եթե, իհարկե, նախագծի հեղինակի չափազանց ինտելիգենտ բարձրաձայնումները կարելի է փոխհրաձգության մաս դիտարկել կինոկենտրոնի կատաղի դիմադարձման կողքին, որի հիմքում շմիրզախանյանական՝ ստով ու կեղծիքով առլեցուն ծանոթ ձեռագիրն է։
-
03.07.2020|
00:48
Գայոս Կիլնիոս Մեկենասը Օգոստոս կայսեր մերձավորն էր և երդվյալ միապետական, միաժամանակ իր դարի նշանավոր բանաստեղծներ Հորացիոսի և Վերգիլիոսի բարեկամն ու հովանավորն էր։ Նրա անունը համաշխարհային պատմության մեջ ամրագրվեց որպես հասարակ անուն։ Եվ ի հայտ եկան տարբեր մեկենասներ` աշխարհի ժողովուրդների պատմության մեջ։
-
03.07.2020|
00:43
ՈՒղիղ կեսգիշերին տարիքը վաղուց առած, կյանքում ամեն ինչ տեսած Կինը մի անգամ էլ նայեց ժամացույցին և, արդեն կասկած չունենալով, որ էս մի Ընտրյալն էլ է իրեն բացահայտորեն դավաճանում, ինքն իրեն որոշում կայացրեց ու գնաց խորդանոցի կողմը: