-
-
21.07.2020|
15:14
«Իրատեսի» հյուրը կինոգետ, արվեստագիտության թեկնածու, արձակագիր ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆՆ է:
Մեր օրերի տագնապալի անցուդարձը շատերիս է ստիպել դուրս գալ մասնագիտական դաշտից և հայացքը սևեռել համամարդկային խնդիրների վրա, որոնց վերաբերյալ բազմաշերտ և հակասական լրահոսն ու մեկնաբանությունները, իսկապես, մտահոգության լուրջ հիմքեր են տալիս:
-
14.07.2020|
13:46
Նոր կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ:
-
14.07.2020|
13:42
Օրերս տեղի ունեցավ Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացման և առցանց հրապարակման առցանց շնորհանդեսը։ Նախագիծն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը»՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային մրցույթի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգով։ Զրույցի ենք հրավիրել նախարարության ներկայացուցիչ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ և նախաձեռնության հեղինակ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ։ Անդրադարձել ենք նաև հայագիտական նյութերի թվայնացման գործընթացներին առհասարակ։
-
14.07.2020|
13:29
Եվ հենց ազնվության պակասը, քանի դեռ այն առկա է, հանդիսանալու, լինելու և մնալու է մեր համազգային խնդիրների լուծման ճանապարհին առաջին և հիմնական խոչընդոտը:
-
10.07.2020|
01:28
Ռեժիսոր ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա «Հավերժական շարժում» (2020 թ.) ֆիլմի մասին։ Համավարակի պատճառով նոր ֆիլմեր գրեթե չեն ստեղծվում, ստեղծվածներն էլ փակուղու մեջ են։ Հուսանք՝ ժամանակավոր։ Նվեր Հովհաննիսյանը հեղինակ է մոտ մեկ տասնյակ ֆիլմերի, նրա նախորդ՝ «Անտառապահ» (2018 թ.) ֆիլմը մասնակցել էր փառատոների Հայաստանում և արտերկրում, արժանացել մի շարք մրցանակների։ «Անտառապահը» ռեժիսորի դիպլոմային աշխատանքն էր։
-
10.07.2020|
01:26
Համազգային թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա ծննդյան նախօրեին։ Մեր առաջին հարցը անցած տարիներին էր վերաբերում։ Անդրադարձել ենք նաև դերասանի բեմական գործունեությանը, համընդհանուր խնդիրներին՝ մարդկությանը սպառնացող վտանգներ, այս համատեքստում՝ մշակույթի, հատկապես թատրոնի դերն ու նշանակությունը։
-
10.07.2020|
01:23
Առաջարկվող հրապարակումը իմ՝ 2009-ին կայացած հաղորդումից է։ Այն նվիրված է գրող, մանկավարժ ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆԻՆ, որին մասնակցեցին գրողի որդին՝ ՀԵՆՐԻԿ ԽԵՐԱՆՅԱՆԸ, հարսը՝ ԱԳՆԵՍ ԽԵՐԱՆՅԱՆԸ և թոռը՝ ԵՂԻՇԵ ԽԵՐԱՆՅԱՆԸ։
-
10.07.2020|
01:19
«Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ զրուցում ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու թեմայի‚ դրա հնարավոր հետևանքների և այլ հարցերի շուրջ։
-
10.07.2020|
01:17
1970 թվական, Փարիզ։ «ՈՒրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսն այդպես էլ մնաց աննախադեպ իր նշանակությամբ և թափով։ Աշխարհն անմիջականորեն առերեսվեց հայ ազգային բազմադարյա մշակույթին և արվեստին։ Ցուցահանդեսի բացումից մի քանի օր անց հայկական պատվիրակությանը հյուրընկալում է ֆրանսիական օֆորտի նշանավոր վարպետ Էդգար Շահինի որդի Պիեռ Շահինը։