-
08.12.2020|
01:18
Սարինյանական այս բնորոշումը՝ բնության և բնաշխարհային համեմատական ուրվագիծը որքան էլ զարմանալի թվա ինձ մտովի տեղափոխեց Արցախ աշխարհի համապատկերի անկրկնելի ոլորաններ, լեռնային, հարթավայրային, անտառախիտ տարածություններ. հենց այս բնաշխարհիկ, տոկուն ենթագիտակցական պրկումներն առկա են «հայկական ռոմանտիզմի» տեսաբանի ստեղծաբանության մեջ։
-
08.12.2020|
01:11
Մրցարշավային մոտոցիկլետներից և սպորտային շարժակազմերից օրնիբուն ահասարսուռ աղմուկ է ժայթքում։ Սրանց հետ համառորեն մրցակցում են խլացուցիչները հանած տարբեր մարդատար մեքենաներ։
-
08.12.2020|
01:02
Պատերազմը՝ պատերազմ, բայց Մոսկվայում շարունակվում է Ալիևի կլանի բոլոր հրամանները կատարելուն վարժված առնետների քաշվռտուքը։ Եվ դա նույնպես պատերազմ է, ընդ որում՝ ոչ պակաս կատաղի։ Նրանք արդեն «նախագիծ» են շրջանառության մեջ դրել, թե, իբր, «Զանգեզուր» բառի ստուգաբանությունը գալիս է թուրքական «զանգի» ցեղի անունից։ Հասկանալի՞ է ամեն ինչ, հայեր։ Հենց վերջերս գլխավոր «քայլականներից» մեկը ծիծաղում էր ձեզ վրա, թե «թավիշը վաղուց չկա»...
-
07.12.2020|
22:24
Ամենահզոր ներուժն արվեստն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բազմիզս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում:
-
07.12.2020|
15:04
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19։00 Դալան ցուցասրահում (Աբովյան 12) կանցկացվի «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։
-
06.12.2020|
11:21
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է ՀՀ նոր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Սմոլենսկի հրապարակը հաղորդում է, որ «կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը և ՀՀ ԱԳ նախարարի դեկտեմբերի 7-ին Մոսկվա աշխատանքային այցը» Նոյեմբերի 21-ին Լավրովն արդեն եղել է Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում:
-
05.12.2020|
20:48
1988-ից սկսած՝ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, ես եղել եմ այս հրապարակում, բայց առաջին անգամ եմ բարձրանում բեմ, քանի որ շատ-շատերը կարծում, նույնիսկ արտահայտվում են, որ մտավորականությունը լուռ է, որ մտավորականությունը փորձում է հարմարվել՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
-
05.12.2020|
20:24
Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիների դեմ խոշտանգումները դադարեցնելու և նրանց ազատ արձակելու պահանջով արշավին: Աշխարհահռչակ երգչուհի Շերը, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նշանավոր ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական հարթակներում պատմում են ադրբեջանական գերության մեջ գտնվող տասնյակ հայերի դեմ իրականացվող անթույլատրելի վերաբերմունքի մասին, հորդորում աշխարհի առաջնորդներին պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ քայլերին:
-
05.12.2020|
15:11
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում հրապարակել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ։
-
04.12.2020|
23:31
Երևանի Պետհամալսարանի դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են Ազգային ժողովից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, երկրի գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։