Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ե՛վ դուրսն է թշնամին, և՛ ներսը

Ե՛վ դուրսն է թշնամին, և՛ ներսը
11.11.2023 | 20:21

Բեմին ենք հայտնվել ակամա,

գրված է մահաբեր սցենար,

հիպնոս է․ գնում ենք դեպի մահ,

ասում են՝ չկա այլ ճանապարհ։

Ե՛վ դուրսն է թշնամին, և՛ ներսը ,

մեջտեղում հայրենիքն է թշվառ,

համրացել, լռում է ինձպեսը,

երբ դավ է՝ նողկալի տուրուառ։

Լոկ ցավ է մեր շուրջը անվախճան․

հաշմըված մի երկիր արնածոր,

ես ինքս՝ ակամա դավաճան՝

անտարբեր լռությամբ հանցավոր։

Եվ ո՞վ կփրկի այն խեղդվողին,

ով ինքն է կամենում խեղդվել․

և՛ ջուր կա, և՛ պարան այս պահին․

Տերը մեզ խնայել, չի՞ տվել։

Լռո՞ւմ ենք․․․ մեկընդմիշտ կլռենք,

ու հիշող չի լինի մեզ անգամ․

ո՞ւմ ինչ, թե հին ազգ ենք կամ նոր ենք,

երբ անմիտ զոհ դառնանք ինքնակամ։

ՀասմիկՎարոսյան

08․11․ 2023թ․

Դիտվել է՝ 5099

Մեկնաբանություններ