ԱՄՆ բանակի եւ «Ազգային անվտանգութեան գործակալութեան» (NSA) պաշտօնեայ, «Ջոն Հոփկինս համալսարան»-ի եւ «Միացեալ ռազմական հետախուզութեան քոլեջ»-ի բազմամեայ դասախօս՝ Ֆրենսիս (Ֆրանկ) Պ․ Հայլանդը (1941-2012թթ․) հեղինակն է՝ «Հայկական ահաբեկչութիւն. անցեալը, ներկան, հեռանկարները» վերնագրով մենագրութեան, ուր մանրակրկիտ քննութեան առարկայ է դարձել Հայ ազգային ազատագրական շարժման նոր զինեալ պայքարը, բազմակողմանի երեսներով։ Հայլանդը իր մենագրութիւնում էական գնահատական է տուել «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպութեան մասին, ըստ հետեւեալի․
«․․․1975-ից սկսած «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ» կազմակերպութիւնը (JCAG) իրականացրել է յարձակումների տասնամեայ շարք, որն իր մարտական միջին ցուցանիշով, դասւում է աշխարհի երբեւէ գոյութիւն ունեցած խմբաւորումների ամենաբարձր մակարդակի վրայ»:
(Hyland Francis P., Armenian Terrorism: the past, the present, the prospects, USA, Colorado, Westview Press, ISBN 0-8133-8124-X, 1991, p. 61)
Իսկ «Հետաքննութիւնների դաշնային բիւրօ»-ի (FBI) բարձրաստիճան պաշտօնեայ, հեղինակաւոր «Լոս Անջելես Թայմս»-ի լրագրող, հետազօտող, վիպասան՝ Էւան Մաքսուելն (1943թ․-), իր «Անկաշկանդ ռումբը» աշխատութեան մէջ, հետեւեալ վիպական խօսքով է բնորոշել ՀՑԱՄ-ի գործունէութիւնը․
«Արդարութեան Մարտիկները յայտնի էին, որպէս մահաբեր, եզակի արդիւնաւէտ խումբ: Երբ նրանք գործի էին անցնում, սովորաբար ինչ-որ մէկը մահանում էր»:
(Evan Maxwell, "Bomb on the Loose," Reader's Digest, May 1986, p. 158)
Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս,
պատմական գիտությունների թեկնածու