Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Մշակույթը և ժողովրդի ոգին

Մշակույթը և ժողովրդի ոգին
24.07.2024 | 06:55

Մշակույթը ստեղծվում է, երբ ժողովրդի ոգին ամուսնանում է տվյալ երկրի, հողի հետ:

Մշակույթը դրսից չի կարելի առնել, ինչպես առնում են ապրանքը կամ մտավորական որոշ արժեքները:

Գաղափարները, իդեալները երկու սենթ արժեք չունեն, եթե նրանք սերտորեն կապված չեն երկրի, տեղական ենթազարգացման հետ:

Այդ տեսակետից Արարատյան դաշտում տնկված մի կաղամախին ավելի կարևոր է, քան Փարիզում բուսած սորբոնացած մտավորականները:

ԿոստանԶարյան. «Սպանիա»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 13451

Մեկնաբանություններ