Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Լեզվաբանությունը գյուղատնտեսություն չէ

Լեզվաբանությունը գյուղատնտեսություն չէ
09.11.2023 | 18:25

Մի ժողովրդական արտիստի հանճարով հմայված՝ այսօր դիմեցի նույնքան հանճարեղ մի լեզվաբան-ստուգաբանի.

- Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ է նշանակում «նիկոլայ»:

- Դա նշանակում է «նիկոլի փթիր»:

- Վստա՞հ եք:

- Անպայման. «այ»-ը հին չաթլախերենում նշանակում էր «փթիր»: Երբ այն կպնում է նիկոլին՝ ստացվում է նիկոլի փթիր: Այսինքն՝ նիկոլ-այ:

- Հետաքրքիր է, իսկ եթե «այ»-ը կպնի ալենին՝ կստացվի ալենի՞ փթիր:

- Միանշանա՛կ:

- Դրա համա՞ր են ասում՝ սերը կպնում է աթարին... ուզում էի ասել՝ փթիրին:

- Ո՛չ, լեզվաբանությունը գյուղատնտեսություն չէ: Այս դեպքում՝ փթիրն է կպնում սրան-նրան:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ