ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

24 երկրներ սահմանել են ծխախոտի արտադրանքի գովազդի արգելք

24 երկրներ սահմանել են ծխախոտի արտադրանքի գովազդի արգելք
12.07.2013 | 13:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով տարեկան շուրջ 6մլն մարդ է մահանում ծխելու հետևանքով:

Կազմակերպության`հուլիսի 11-ին հրապարակված զեկույցում նշված է, որ ամեն տարի մոտավորապես 5 մլն մարդ է մահանում ծխելու հետևանքով, իսկ 600 հազարից ավելին դառնում են պասիվ ծխելու զոհեր: ԱՀԿ-ի դիտարկմամբ, ծխելու զոհերի թիվը եթե այսպես ավելանա, ապա մինչև 2030 թվականը կհասնի 8 միլիոնի:

Զեկույցում նաև նշված է, որ ներկայում 3 մլրդ մարդ ընդգրված է ազգային հակածխախոտային արշավների մեջ: Զեկույցի հեղինակների տեղեկացմամբ, 24 երկրներ, որտեղ բնակվում են 694 մլն մարդ, արդեն սահմանել են սիգարետների և ծխախոտի արտադրանքի մյուս տեսակների գովազդի լիակատար արգելք: Հարյուր երկիր ևս այդ ճանապարհին է: Զեկույցի հեղինակները գտնում են, որ ծխախոտի արգելքը ծխելու դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցներից մեկն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ