ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբեջանի պահանջները՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի իրագործման «փափուկ» մեխանիզմ

Ադրբեջանի պահանջները՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի իրագործման «փափուկ» մեխանիզմ
16.03.2024 | 10:26

Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության(ԹՊԿ) ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվից հնչեցրել է հերթական անգամ թուրքական և ադրբեջանական համատեղ պահանջները.

«Այդ միջանցքը կարևոր է ԹՊԿ և թյուրքական երկրների համար։ Թող 21-րդ դարը լինի թյուրքերի դարը։ Զանգեզուրյան միջանցքը պետք է լինի բաց։ Հայաստանի համար ղարաբաղյան հարցի լուծումից հետո այսպիսի հնարավորություն է հայտնվել։ Պետք է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրյան միջանցքը։ Պետք է կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ։ Հայաստանի պետական զինանշանի մեջ պատկերված են մեր հողերը և Աղրըդաղը (Արարատ)։ Դա պետք է ջնջվի»:

Ահա այսպիսի «խաղաղ» առաջարկ-պահանջ է հնչեցնում Բինալի Յըլդըրըմը, իսկ Հայաստանի իշխանության ղեկին բազմած խմբակը, իբր սեփական նախաձեռնությամբ, փոփոխությունների մասին է բարբաջում, այնինչ, թշնամին բացահայտ պահանջներ է առաջ քաշում։

Ես հեռու եմ պետական և քաղաքական որոշումների հարցերում զգայական և էմոցիոնալ որոշումները ողջունելուց և միշտ դատապարտել եմ, իսկ այս անգամ ամբողջական պրագմատիկ կանխատեսում է, որ թշնամու ցանկացած պահանջի բավարարումը առաջ է բերելու նոր պահանջներ։

Այս պարագայում վերը նշված պահանջները Ալեքսանդրապոլի պայմանագրի իրագործման «փափուկ» մեխանիզմն է։ Հիշեք՝ որ պահին կկպնեք Սահմանադրությանը, զինանշանին, հաջորդը ՀՀ զինված ուժերի կրճատման պահանջն է լինելու և որոշակի սպառազինություն ունենալու, ներկրելու կամ գնել-վաճառելու արգելքը։

Եթե ոմանց սա հեքիաթ է թվում, ապա հիշեք, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին որտեղ էր Ադրբեջանը և հիմա որտեղ է` իր պահանջներով, իր ստացածով հանդերձ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ