ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նրանք մեր ժամանակի բոլշևիկներն են

Նրանք մեր ժամանակի բոլշևիկներն են
11.03.2024 | 17:00

Ովքեր էին 1920 թվականին դիմավորում կարմիր բանակին, իսկ թուրքերի հարձակումների ժամանակ բանակում քարոզում, որ զենքերը վայր դնեն, որովհետեւ թուրք զինվորներն էլ են իրենց նման աշխատավորների զավակներ։ Եվ, առհասարակ, եթե անհրաժեշտ է, թեկուզ զոհաբերել Հայաստանը հանուն համաշխարհային հեղափոխության։

Հիմա վերազգային կոմունիստական գաղափարները փոխարինվել են վերազգային լիբերալ գաղափարներով, լիբերալ Ինտերնացիոնալի գլխավորությամբ։

Նրանք մեր ժամանակի բոլշևիկներն են՝ լիբերալ բոլշևիկները, ոչ մի տարբերություն նրանց միջև չկա։

Ինչպես տեսնում ենք, և՛ այն ժամանակ բոլշևիկների պակաս չկար, և՛ հիմա։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ