ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու են գնվել «Բաստիոնները»

Ինչու են գնվել «Բաստիոնները»
04.03.2024 | 11:40

Կարծես թե հայ-ադրբեջանական պայմանագրի մասով հիմնական պայմանավորվածություններն արդեն կան: Կողմերին էականորեն են շտապեցնում, և դա շատ տեսանելի է:

Անկլավների մասով շաբաթներ առաջ գրել էի, որ չափագրման բոլոր գործընթացներն ավարտվել են, մնացել են տեխնիկական՝ հանձնման-ընդունման քայլերը:

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ արդեն արգելված է: Այսինքն, արձանագրենք, որ շուտով այդտեղ հայտնվելու են ադրբեջանցիներ՝ իրենց վերահսկողությունը տարածելով այդ շրջանների վրա: Սակայն ադրբեջանցիները միջանկլավային տարածքներն էլ են ցանկանում, որի փոխանցման համար տեղի է ունենալու ռազմական բախում և լեգիտիմ հանձնում:

Ամիսներ առաջ ես մի շարք հարցազրույցներում նշում էի, որ ԱԺ արտահերթի օրակարգը շատ ակտուալ է, և դա Արևմուտքից եկող պահանջ-հորդոր է: Արտահերթի օրակարգը պայման էր ստեղծելու, որ Աժ-ում ձևավորվի նոր ընդդիմություն, որը կլինի Արևմուտքի գծի տակ: Արտահերթը նաև այլ խնդիր ուներ՝ նոր վարչապետացուի հարց լուծել, որը կաշկանդումներ չի ունենա Մոսկվայի մասով իր՝ նախկին ու ներկա շփումների հետ կապված: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, ինչի մասին կրկին արձանագրել էի՝ ՀՀ վարչապետն ասաց, թե բա՝ ինչու՞ այլ մեկին փնտրել-գտնել իմ տեղի ու գործը շարունակելու համար, ես կարող եմ է՛լ ավելի հակառուս լինել, անգամ՝ ձեզանից ավելի: Եվ ի՞նչ տեսանք իրականության մեջ՝ «Տելեգրաֆ»-ի և «Ֆրանս 24»-ի հարցազրույցներ, հակառուսականության գերսրացումներ բաց տեքստերով, ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգի մասին բացահայտ քննարկումներ, ԱԺ նախագահի հակառուսության ու մեղադրական հարցազրույցներ:

Իրականում ինչ տեղի ունեցով՝ այն, ինչի մասին ասվել էր, ՀՀ վարչապետը ստանձնեց է՛լ ավելի հակառուս լինելու «պատվավոր» դերակատարումը՝ ՀՀ-ի՝ դեպի կառափնարան ուղին մի քանի անգամ կարճացնելով:

Ավելին՝ ի՞նչ գործընթացներ սկսվեցին զուգահեռ, ճիշտ է՝ հայ-թուրքականը էականորեն ակտիվացավ, որի ջերմացման ինչ-որ մի փուլից հետո ՌԴ-ն ու 102-րդ ռազմաբազան պիտի դուրս հրավիրեն ՀՀ-ից:

Ի դեպ, ներքևի ֆոտոյի մեջ գիտե՞ք ինչ զրահամեքենա է. այո, չեք սխալվում՝ ֆրանսիական «Բաստիոններն» են: Սրանք առավելապես ներքին անվտանգության, քաղաքացիական բախումների ժամանակ իրենց լավ դրսևորած մեքենաներ են: Ավելին, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների մի մասը Աֆրիկայում հենց սրանց միջոցով է պարեկություն անում աֆրիկյան մի շարք երկրներում: Ֆրանսիան սրանք հիմնականում վաճառել է աՖրիկյան իր՝ այդ թվում գաղութային երկրներին և շվեդներին: ՈՒկրաինացիները այս մեքենաներից հրաժարվեցին:

Հիմա հարց. ակնհայտ և տեսանելի է, որ այն խնդիրները, որոնք այդ մեքենան կարող է լուծել Աֆրիկայում, դժվար կարողանա լուծել ՀՀ-Ադրբեջան հնարավոր ռազմական կոնֆլիկտի պայմաններում՝ սկսած աշխարհագրական իրողություններից, վերջացրած հակառակորդի տիրապետման տակ առկա սրանց խոցման հնարավորություններ:

Հիմա հարց. ինչու՞ են սրանք գնվել: Մեկ անգամ նշել եմ, հիմա էլ վերահաստատեմ. ՀՀ-ում ՆԳՆ-ի ներքո Ազգային գվարդիա է ստեղծվում, իսկ սրանք գնվել են այն նպատակով, որ տրամադրվեն այդ կառույցին և գիտե՞ք առաջնահերթ ինչի համար, որ երբ հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրով ադերբեջանցիները վերադառնան ՀՀ, և դա հանգեցնի տեղային բախումների, սրանց միջոցով կարողանան որոշակի կայունություն և կարգ ու կանոն ապահովել:

Ավելին՝ հայկան ստորաբաժանաումները չեն կարող դա անել թե՛ թվաքանակի սղության, թե՛ Ադրբեջանի համար անընդունելի լինելու պատճառով, ուստի այդ դերի ի կատար ածումը նախատեսվում է տրամադրել միջազգային ինչ-որ կառույցի ֆորմատի: Հիմա հարց՝ քանի՞ երկիր այս բարդ իրավիճակում իր զորքը կուղարկի, որ էթնիկ բախումները ՀՀ-ում կանխվեն, և այդ զորքը լեգիտիմ լինի Ադրբեջանի համար՝ ճիշտ եք՝ Թուրքիան:

Սա ձեզ չի՞ հիշեցնում Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Երբ ձեզ ասվում էր, որ ապագան գալու է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, դուք թերահավատորեն նշում էիք, թե բա՝ դավադրությունների տեսություն, անլուրջ է և այլն:

Երբ ձեզ ասվում էր՝ Արցախը հանձնելու է ու դեռ մի բան էլ ավել, նույն դեմքն էր:

Դատարկամտությունը, մեծամտությունն ու փողասիրությունը մեզ օր-օրի կործանում են:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ