ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թակարդ գորտի համար

Թակարդ գորտի համար
21.03.2024 | 18:31

Ի՞նչ կլինի, եթե գորտին գցենք եռացող ջրով կաթսայի մեջ: Նա միանգամից կմտածի, որ այստեղ կյանքին վտանգ է սպառնում, պետք է շտապ փախչել, և անմիջապես դուրս կցատկի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ նույն գորտին գցենք սառը ջրով կաթսայի մեջ, դնենք կրակի վրա ու աստիճանաբար տաքացնենք: Գորտը կկորցնի զգոնությունը: Իհարկե, նա կզգա, որ ջուրն աստիճանաբար ավելի ու ավելի է տաքանում, բայց կմտածի` մի քիչ ավել ջերմությունը վնաս չէ: Ի վերջո, նա պարզապես կխաշվի:

Հասկանալի է, չէ՞, որ հայը ներկայումս հենց այդ գորտի կարգավիճակում է:

Հետդարձի ճանապարհը հետզհետե հավասարեցվում է զրոյականի, անվտանգային զգայարանը կորցրել է:

Երկու պատճառ կա, որ մեզ տանում է դեպի կործանում.

Ա. գիտակից հայը կարծում է, որ այլևս իրավիճակը 180% շրջելու հնարավորությունը զրոյական է, և յուրաքանչյուր պայքար ավարտվելու է ձախողմամբ,

Բ. անտարբերությունն է:

Առաջին հայացքից անտարբերությունը իբր անմեղ թվացող կեցվածք է, սակայն, եթե անդադար լինենք անտարբեր, անխուսափելիորեն կգլորվենք ավելի վատ կյանք: Ինչը ներկայումս կատարվում է մեզ հետ` յուրաքանչյուր օր:

Ամենամեծ վտանգը, որ անտարբերության հետ մեկտեղ ձուլվում է, թաքնված է հետևյալ մտքի մեջ. «Մի աննշան հետքայլը չի կարող վնասել», որն էլ հենց նույնականացնում է մեզ աստիճանաբար խաշվող գորտին:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ