Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վարչապետի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ

Վարչապետի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ
22.11.2020 | 16:27

Վարչապետի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ, նրանք ազատ արձակվեցին։ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման էր ենթարկվել 85 անձ։

Գյումրիում ևս նման ակցիա էր իրականացվել, այնտեղ բերման էր ենթարկվել ակցիայի 8 մասնակից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկոյան հայտնել էր, որ շուրջ 20 հանրային գործիչ ձերբակալվել է։ Ձերբակալվածներից ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանի, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ։ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր։

Դիտվել է՝ 4041

Մեկնաբանություններ