ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց

Իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց
03.06.2020 | 18:09

Ամիսներ առաջ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանը, ով իրեն համարում է տրանսգենդեր կին և իրեն կոչում է Լիլիթ Մարտիրոսյան, Ազգային Ժողովի ամբիոնից մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ հայտարարություն էր արել, որը հանրության շրջանում լուրջ բողոքի ալիք բարձրացրեց, իսկ լրատվամիջոցների կողմից սուր քննադատության արժանացավ, որով Լիլիթ Մարտիրոսյանը դատի տվեց չորրորդ իշխանությանը՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով: Չորրորդ իշխանության շահերը դատարանում ներկայացրել է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը:
02.06.2020 թվականիհն դատարանը որոշեց, որ տրանսգենդերի հայցն անհիմն է, լրատվամիջոցը գործել է օրենքի շրջանակում՝ իրացնելով իր լիազորությունները և, իրավամբ, հայցը մերժեց:


Փաստենք, որ Հայաստանում ձևավորվում է մշակույթ հարգելու չորրորդ իշխանության՝ օրենքի ուժով պայմանավորված գործառույթները:
Դատական ակտն իրավաչափ է և հեղինակավոր

Դիտվել է՝ 8292

Մեկնաբանություններ