ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սա պե­տու­թ­յու՞ն է, թե՞ ըն­տա­նե­կան խոր­հուրդ

Սա պե­տու­թ­յու՞ն է, թե՞ ըն­տա­նե­կան խոր­հուրդ
02.06.2020 | 01:10
Վեր­ջին շր­ջա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա ըն­տա­նի­քի շուրջ մաք­սա­նեն­գու­թյան փաս­տե­րի բարձ­րա­ձայ­նու­մից հե­տո իշ­խա­նու­թյան ու մաս­նա­վո­րա­պես վար­չա­պե­տի լռու­թյու­նը ինչ-որ կերպ հնա­րա­վոր էր հաս­կա­նալ, ա­ռա­վել ևս, որ հայ­տա­րար­վեց, թե դրան­ցով զբաղ­վում են ի­րա­վա­պահ­նե­րը։ Սա­կայն մեկ ան­գամ ու ա­ռանց «շաղ­գամ­նե­րի» պի­տի Փա­շի­նյա­նը կանգ­ներ, ու­ղիղ նա­յեր հա­սա­րա­կու­թյան աչ­քե­րին ու ա­սեր, որ ին­քը ոչ մի առն­չու­թյուն չու­նի այդ ա­մե­նի հետ, դրանք հո­րին­ված և սուտ տե­ղե­կու­թյուն­ներ են, այ­նինչ Փա­շի­նյա­նը նա­խընտ­րեց «սար ու ձոր ընկ­նել» ու բա­զում հար­ցեր թող­նել օ­դում։ Իսկ Մի­քա­յել Մի­նա­սյա­նը շա­րու­նա­կում է նա­խոր­դից ա­վե­լի ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ դնել շր­ջա­նա­ռու­թյան մեջ։ Վեր­ջին բա­ցա­հայտ­ման բնույ­թը լրիվ այլ էր։ Խոս­քը հան­րու­թյան շր­ջա­նում շատ զգա­յուն հար­ցի է վե­րա­բե­րում` բա­նա­կին, հայ­կա­կան զի­նու­ժի սպա­ռա­զի­նու­թյա­նը, ու ե­թե Մի­նա­սյա­նի ներ­կա­յաց­րած փաս­տե­րը ճիշտ են, դա սո­վո­րա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն չպետք է դի­տել, հար­ցի բա­րո­յա­կան կող­մը շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ է։
Նա­խօ­րեին Մի­քա­յել Մի­նա­սյա­նին հա­կա­դար­ձե­լու գոր­ծը Փա­շի­նյան­նե­րի ըն­տա­նի­քը վս­տա­հել էր երկ­րի թիվ մեկ ա­ներ­ձագ, պատ­գա­մա­վոր, դե­րա­սան Հրա­չյա Հա­կո­բյա­նին, ու վեր­ջինս պատ­րաստ­ված, Մի­նա­սյա­նին վե­րագր­վող մե­ղադ­րանք­նե­րը թևի տակ, ծա­ռե­րի շվա­քում ե­թեր էր մտել` ա­սե­լու, որ զար­մա­նում է այն մարդ­կանց վրա, ո­րոնք մտա­ծում են, թե պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում գտն­վող Հա­յաս­տա­նը զեն­քի գն­ման և վա­ճառ­քի շու­կա­նե­րում «որևէ ձևով» ներ­կա չպի­տի լի­նի։ Մի կողմ թող­նենք այն, թե այս կոմպ­րո­մատ­նե­րի պա­տե­րազ­մում ով ա­վե­լի ծան­րակ­շիռ փաս­տարկ­ներ ու­նի, մի պահ պատ­կե­րաց­նենք ի­րա­վա­պահ­նե­րի վի­ճա­կը. չեն հասց­նում մի տե­ղե­կու­թյան իս­կու­թյու­նը ճշ­տել, հա­ջորդ փունջն է սե­ղա­նին դր­վում։
Եվ բա­նա­կին առ­նչ­վող այս նուրբ թե­մա­յին էլ ոչ թե վար­չա­պե­տի ա­ներ­ձա­գը պի­տի ար­ձա­գան­քեր, այլև ի­րա­վա­կան հա­մա­կար­գը կամ հենց Փա­շի­նյա­նը։ Ին­չու՞ մեր պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը չեն աշ­խա­տում, ին­չու՞ են ի­րա­վա­պահ մար­մի­նե­րը լռում, կամ ին­չու՞ է հրա­հանգ­ված, որ լռեն։ Սա պե­տու­թյուն է, ոչ թե ըն­տա­նե­կան խոր­հուրդ։ Ա­մեն օ­ղակ իր գոր­ծա­ռույթ­ներն ու ա­ռա­քե­լու­թյունն ու­նի, ի՞նչ կապ ու­նի զեն­քի վա­ճառ­քը Հրա­չյա Հա­կո­բյա­նի հետ։ Իսկ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի գրած ու ա­ներ­ձա­գի մի­ջո­ցով փո­խանց­վող տեքս­տերն ին­քը չի ցան­կա­նում բարձ­րա­ձայ­նել կամ չի հանձ­նա­րա­րում ի­րա­վա­պահ­նե­րին վայր­կյան ա­ռաջ այս թն­ջու­կի շուրջ հան­րու­թյա­նը տե­ղե­կու­թյուն տրա­մադ­րել, նշա­նա­կում է հան­րու­թյան շր­ջա­նում կաս­կա­ծանքն ու ան­վս­տա­հու­թյունն ան­տե­ղի չեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ