ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մինչև ուր կա­րող է հաս­նել իշ­խա­նու­թ­յան անմ­տու­թ­յու­նը

Մինչև ուր կա­րող է հաս­նել  իշ­խա­նու­թ­յան անմ­տու­թ­յու­նը
03.12.2019 | 02:04
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ թն­ջու­կը գնա­լով նոր ե­րանգ­ներ է ստա­նում։ Այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի քն­նարկ­մանն է ներ­կա­յաց­վե­լու ՍԴ-ն վե­րաձևե­լու հեր­թա­կան գա­ղա­փա­րը՝ ան­հե­թեթ նա­խագ­ծի տես­քով։ Մշակ­վել է ՍԴ դա­տա­վոր­նե­րի բա­ցա­ռա­պես կա­մա­վոր սկզ­բուն­քով վաղ կեն­սա­թո­շա­կի անց­նե­լու ըն­թա­ցա­կարգ՝ սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րի պահ­պան­մամբ: Այ­սինքն, ե­թե մինչև 2020-ի հուն­վա­րի 31-ը դա­տա­վո­րը հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­նի, նրա լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րե­ցու­մից հե­տո, մինչև Սահ­մա­նադ­րու­թյամբ սահ­ման­ված պաշ­տո­նա­վար­ման տա­րի­քը լրա­նա­լը նրան հատ­կաց­վե­լու է կեն­սա­թո­շակ՝ հրա­ժա­րա­կա­նի պա­հին ստա­ցած պաշ­տո­նա­յին դրույ­քա­չա­փի ու հա­վե­լավ­ճա­րի չա­փով: Այ­սինքն, ՍԴ դա­տա­վոր­նե­րը վճար­վե­լու են ո­չինչ չա­նե­լու հա­մար, ինչ է թե օր­վա իշ­խա­նու­թյու­նը սե­փա­կան քմա­հա­ճույ­քով վե­րա­դա­սա­վո­րում­ներ ա­նի ՍԴ-ում։ Մեր երկ­րում, երբ օր­նի­բուն աշ­խա­տող մար­դիկ ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տա­վարձ չեն ստա­նում, ո՞վ է ո­րո­շել, որ ՍԴ նախ­կին դա­տա­վո­րը հար­կա­տու­նե­րի հաշ­վին ո­չինչ չա­նե­լու հա­մար բարձր կեն­սա­թո­շակ պի­տի ստա­նա։
Շատ հե­տաքր­քիր է, թե ա­ռա­ջինն ո՞վ է այս­պի­սի միտք հղա­ցել։ Ստաց­վում է՝ հա­նուն իշ­խա­նու­թյան ցան­կու­թյան ի­րա­գործ­ման կա­րե­լի է ան­գամ այս­պի­սի ան­միտ նա­խա­գիծ մշա­կել։ Բայց այս ա­մե­նում շատ կարևոր մի հան­գա­մանք կա. որ­քան շատ է Նի­կոլ Փա­շի­նյանն ու­զում «բուդ­կա» ո­րա­կած ՍԴ-ն ի­րե­նով ա­նել, այն­քան նպա­տա­կին հաս­նե­լու մի­ջոց­ներն ան­հե­թեթ են դառ­նում։ Կու­զե­նա` բո­լոր դա­տա­վոր­նե­րին ո­չինչ չա­նե­լու հա­մար ցմահ բարձր թո­շակ կսահ­մա­նի, կու­զե­նա՝ կպա­հի ու կփայ­փա­յի ՍԴ այն­պի­սի դա­տա­վո­րի, որ ան­գամ ՍԴ չի մտ­նում, նիս­տե­րի չի մաս­նակ­ցում, բայց հա­ճույ­քով օգտ­վում է ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­յից, աշ­խա­տա­վարձ ստա­նում։ Այ­սինքն, այս իշ­խա­նու­թյունն ու­նի ար­դեն նա­խա­դեպ, երբ ա­նու­նով ՍԴ դա­տա­վոր ու­նեն, բայց աշ­խա­տա­վարձ է ստա­նում հար­կա­տու­նե­րի հաշ­վին՝ ո­չինչ չա­նե­լու հա­մար։ Հի­մա խն­դիր է դր­ված մյուս­նե­րին ու­ղար­կել այդ­պի­սի վա­յել­քի և աշ­խա­տան­քի վե­րա­դարձ­նել մեկ մար­դու՝ Վա­հե Գրի­գո­րյա­նին։ Բայց այդ­պես էլ մութ մնաց, թե ին­չու է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն այդ­քան շատ պետք Փա­շի­նյա­նին։ Ճիշտ կլի­նի հենց նրա­նից լսել ի­րա­կան պա­տաս­խա­նը, թեև այդ ա­ռու­մով մեծ հույ­սեր չկան։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 10621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ