ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՔԾ պարզաբանումը «Ժողովուրդի» հրապարակման վերաբերյալ

ՀՔԾ պարզաբանումը «Ժողովուրդի» հրապարակման վերաբերյալ
27.10.2019 | 13:26

ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2019-ի հոկտեմբերի 26-ին, Ժողովուրդ թերթը հանդես է եկել հերթական մտացածին հրապարակմամբ, որում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին:

Մասնավորապես, հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել, թե իբր «ՀՔԾ քննիչը Գագիկ Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, ինչին ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»:
Նշված տեղեկատվությունն ընդամենը տվյալ հրապարակման հեղինակի երևակայության արդյունքն է, ուստի լրատվամիջոցներին և հանրությանը կոչ ենք անում այն չընդունել որպես հավաստի տեղեկատվություն: Միաժամանակ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ իրենց երևակայության արգասիքները որպես իրողություն ներկայացնելու արատավոր գործելաոճից»:

Դիտվել է՝ 7060

Մեկնաբանություններ