ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲԴԽ-ն ունի քվորում և նիստեր կարող է հրավիրել

ԲԴԽ-ն ունի քվորում և նիստեր կարող է հրավիրել
24.06.2019 | 21:54

Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանի՝ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելուց հետո ԲԴԽ-ն արդեն ունի քվորում և նիստեր կարող է հրավիրել։ ԲԴԽ-ն այժմ ունի 6 անդամ օրենքով սահմանված 10-ի փոխարեն։ Համաձայն Դատական օրենսգրքի, Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում:


Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների անկախությունը երաշխավորող այս կառույցը 6 անդամով չի կարող հանդես գալ որպես դատարան և կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին։ Դրա համար, ըստ օրենքի, անհրաժեշտ է ունենալ 7 անդամ։


Վիգեն Քոչարյանին, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ ընտրեց խորհրդարանը, երկուսին էլ «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել։ Նրանց ընտրվելուց հետո ԲԴԽ անդամների թիվը դարձավ 6, որոնցից երկուսը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Սերգեյ Չիչոյանը և Անի Մխիթարյանը դատավորների համայնքից են։ Մյուս 4 անդամները իրավաբան գիտնականներ են։ Ըստ Սահմանադրության, ԲԴԽ-ի 10 անդամներից 5-ին՝ իրավաբան գիտնականներին նշանակում է Ազգային ժողովը, մյուս կեսին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։
ԲԴԽ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ 10 հոգանոց կազմը համալրելու համար Բարձրագուն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Չիչոյանը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատավորներ նշանակելու համար։ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ըստ ընթացակարգի, ԲԴԽ-ից ստացված գրությունից հետո մեկ ամսում դատավորների ընդհանուր ժողով պետք է հրավիրի և դատավորների շարքերից ԲԴԽ դատավոր անդամ ընտրվի։

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ