ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ է խաղաղվելու Հայաստանը

Երբ է խաղաղվելու Հայաստանը
20.06.2019 | 22:52

Վերջ պե՞տք է ունենա այս համընդհանուր քաոսը, ե՞րբ է երկրում ներքին անդորրը վերականգնվելու, որքա՞ն կարող է պետական ինստիտուտների հանդեպ արհամարհական վերաբերմունքը շարունակվել: ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանը, որ հայտարարում էր, թե Սահմանադրությունը բռնաբարել են, հիմա ինքն է բռնաբարում բոլոր օրենքները և ինքն իրեն հռչակում ՍԴ նախագահ: ՈՒզում ես հարցնել` էդ ո՞նց: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երևույթ իրավաբանների մի խումբ մի ձև է մեկնաբանում, մյուսները` այլ, բայց ինքնահռչակ ղեկավարների դեպքում չգրված ու գրված բոլոր օրենքներն ու բոլոր իրավաբանները նույնն են փաստում: Իսկ ո՞վ էր կասկածում, որ Վահե Գրիգորյանի ընտրությամբ հող էր նախապատրաստվում նրան ՍԴ նախագահ կարգելու համար, սակայն այսպե՞ս, առանց որևէ օրենքի պահպանմա՞ն, առանց ընթացակարգերի՞: Վլադիմիր Պուտինը վերջերս լավ օրինակ էր բերել, թե նորմա՞լ է, որ մարդն իրեն հրապարակում վարչապետ հայտարարի, այս դեպքում աշխարհում քաոս կսկսվի: Հիմա մեր երկրում լրիվ այս վիճակն է, ով, ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, ի՞նչ օրենք, ի՞նչ սահմանադրություն:


Սակայն այս ամենում մի հետաքրքիր դրվագ էլ կա. Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ կարգեց հենց այն պահին, երբ Հրայր Թովմասյանի հետ հանդիպում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ընդ որում, վերջինիս նախաձեռնությամբ: Հիմա ի՞նչ, սա էլի շանթահարե՞լ է իշխանություններին, էլի պետք է ՌԴ դեսպանին անարգանքի սյունի՞ն գամել, իսկ Հրայր ովմասյանին դու՞րս շպրտել ՍԴ-ից: Մինչդեռ այս ամենի չերևացող մասն ավելի վտանգավոր է, ռուսական իշխանությունները, փաստորեն, ակտիվ խորհրդակցությունների մեջ են, իսկ նրանք հենց այնպես չէին հանդիպի այս կամ այն պաշտոնյայի, ուրեմն ինչ-որ բան ծրագրված է, իսկ մերոնք էլ այդ ծրագրերի իրականացման վրա չգիտես ինչու «յուղ» են լցնում, արագացնում են իրենց անիմաստ ու անհեթեթ քայլերով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ