ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետությունը մի արհամարհեք

Պետությունը մի արհամարհեք
15.06.2019 | 15:19

Նորմա՞լ է, երբ իրավապահ համակարգից պահանջում ես արդարության հասնել ու հանցագործությունը բացահայտել, բայց անձամբ արհամարհում ես այդ կառույցների աշխատանքը։ Երեկ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռել է, քանի որ «սխալ է դա, իրեն վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել», ուզում ես հասկանալ, թե ինչ տրամաբանություն կա այս ամենում։


Անկախ հանգամանքից որքան է ընդունելի քեզ օրվա իշխանությունը, իրավապահ համակարգի գործողությունները, դու գործ ունես պետական ինստիտուտի հետ ու այն չհարգելու իրավունքն չունես, եթե, իհարկե, պետականության զգացողություն ունես։ Ի՞նչ է նշանակում պատռել ծանուցագիրը, կարո՞ղ է անցանկալի մարդուց նամակ էր ստացել։
Ի վերջո, օրենքից վեր ոչ մեկը չպետք է լինի, սա աքսիոմա պիտի լինի բոլոր իշխանությունների ժամանակ։ Անշուշտ, բոլոր իշխանություններն իրենց արտոնյալներն ունեն, սակայն պետական ինստիտուտների կայացվածության մասին է խոսում նրանց թիվը նվազագույնի հասցնելը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը միշտ ցանկանում է արտոնյալ լինել, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա հնարավոր չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ