Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Օսեթիայիում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի՝ առողջական խնդիրներ և բուժօգնության կարիք չունեցող ուղևորների վերադարձը Հայաստան։
Տեղում աշխատանքները կազմակերպելու համար այսօր Ռուսաստան են մեկնել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ռուսաստանում կապն ապահովում և աշխատանքը համակարգում է ՌԴ-ում ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը:
ՌԴ ԱԻՆ օդանավը Մոսկվայից կուղևորվի Բեսլան, այնուհետև` Երևան:
Օդանավի թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: