ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գործազրկության նման տոկոսներն աղետալի են երկրի համար

Գործազրկության նման տոկոսներն աղետալի են երկրի համար
30.09.2014 | 15:31

Գործազրկությունը Հայաստանում ավելի քան 17 տոկոս է կազմում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փոխնախարարի խոսքով՝ առավել անհանգստացնող է երիտասարդների գործազրկության մակարդակը, որը «23-24 տոկոսի է հասնում»: Արա Պետրոսյանը, սակայն, չի ասել, թե ինչ է անում կառավարությունը գործազրկությունը վերացնելու համար: Ենթադրվում է, որ նախարարության խնդիրը պետք է լինի ոչ միայն աղքատության տոկոսի գրանցումն ու այդ մասին փաստումը, ինչպես նաև սոցնպաստների ու կենսաթոշակների քաղաքականության ձևավորումը, այլև ոլորտի ռազմավարության մշակումն ընդհանրապես: Նախարարության պաշտոնական կայքի «Ծրագրեր և նախագծեր» բաժնից երևում է, որ նախարարությունն ինչ-ինչ ծրագրեր ունի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ, իսկ «Թափուր աշխատատեղեր» պատուհանը տեղեկացնում է Հայաստանի տարբեր մարզերում առկա ազատ աշխատատեղերի մասին: Սակայն ոչ մի խոսք գործազրկության վերացմանն ուղղված որևէ ծրագրի մասին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ