ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կիևում հետաձգվել է գեյ-շքերթը

Կիևում հետաձգվել է գեյ-շքերթը
05.07.2014 | 11:57

«Հավասարության մարշ» ԼԳԲՏ շարժման ակտիվիստներն ու կազմակերպիչները փակել են բերանները` ի նշան բողոքի: «Մարշը գեյ շքերթ չէ, դա բոլոր մարդկանց հավասարության երթ է՝ ընդդեմ խտրականության, այդ թվում և` ԼԳԲՏ-ների», - հայտարարել են կազմակերպիչները:

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Հավասարության մարշի» կազմակերպիչներին կոչ էր արել հրաժարվել դրա անցկացումից: Կլիչկոյի խոսքով՝ «Երբ երկրում տեղի են ունենում ռազմական գործողություններ և զոհվում են մեծ թվով մարդիկ, ժամանցային միջոցառումները չեն համապատասխանում այն իրավիճակին, որն առկա է»: Կիևի ոստիկանության աշխատակիցները ԼԳԲՏ-ներին նույնպես խնդրել են զերծ մնալ գեյ-շքերթի անցկացումից՝ հայտարարելով, որ նման երթերի «ժամանակը չէ»՝ նկատի ունենալով ՈՒկրաինայի իրավիճակը: Նրանք ակցիայի կազմակերպիչներին նաև հիշեցրել են չթույլատրված միջոցառման համար պատասխանատվության մասին:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ