-
02.05.2018|
10:07
Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24-ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը:
-
02.05.2018|
00:22
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ. «Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը:
-
28.04.2018|
16:18
Ոստիկանությունը, իրավապահ այլ մարմինների հետ համագործակցված, ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
-
26.04.2018|
21:31
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշում է կայացրել հունիսի 24-ի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախկին համանախագահ Սելահադթին Դեմիրթաշի թեկնածությունը: 2016-ի նոյեմբերի 4-ից Էդիրնեի բանտում կալանքի տակ գտնվող Դեմիրթաշի առաջադրման համար իրավական արգելքներ չկան:
-
26.04.2018|
14:44
Երևանի Սարալանջի փողոցում ապրիլի լույս 24-ի գիշերը ողբերգական ավտովթարի պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
-
25.04.2018|
18:05
Ոստիկանությունը հայտարարում է, որ «ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների»:
-
23.04.2018|
11:12
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում է` «Ազատությանը» ասել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որ հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։
-
22.04.2018|
14:48
«Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրանց փաստաբան Հարություն Բաղդասարյանն արդեն կես ժամից ավելի է, ինչ գտվում է ոստիկանության դիմաց, բայց դեռևս չի կարողանում մուտք գործել ոստիկանության շենք:
-
22.04.2018|
14:46
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն է հրապարակել, պնդելով, որ որոշ լրագրողներ կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը:
-
22.04.2018|
14:41
Չնայած հավաքը դադարեցնելու ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: