Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀՀ ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն Ադրբեջանի հանցանքները քողարկողի դերու՞մ

ՀՀ ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն  Ադրբեջանի հանցանքները քողարկողի դերու՞մ
08.04.2024 | 13:16

Երրորդ օրն է հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ է: Ադրբեջանցիները ԿԱՆՈՆԱՎՈՐ, ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ և ԴԻՏԱՎՈՐՅԱԼ հարվածում են Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերին և մեր դիրքերին:

Ներքին Կարմիրաղբյուր, Մովես, Տեղ գյուղերում թուրքերի կողմից ԴԻՏԱՎՈՐՅԱԼ թիրախավորվում են մարդկանց տները, մեքենաները և այլ գույքը, սակայն Հայաստանի թրքահպատակ իշխանությունները նախարարների մակարդակով փորձում են քողարկել Ալիևի հանցանքները:

Պաշտոնական Բաքվի հարվածները ՀՀ տարածքներին և, օրինակ, վերը նշված գյուղերի խաղաղ բնակչության վրա ԴԻՏԱՎՈՐՅԱԼ կրակելը, տները, մեքենաները և այլն ԴԻՏԱՎՈՐՅԱԼ վնասելը փորձում են ներկայացնել որպես «անկանոն կրակոցներ»-ի հետևանք:

Իբր թուրքերը դիտավորյալ չեն թիրախավորում խաղաղ բնակիչներին և վնասում նրանց գույքը:

Բախտի բերմամբ ԴԵՌ զոհեր չկան:

Պարզվում է, Նիկոլին ծառայողներն իրենց ֆյուրերիկի նման թուրքից թուրք են:

Վահե Ղազարյան և Արաբատ գործակալ Միրզոև, ԱՄՈԹ է, գոնե լռեք:

Ի՜նչ լավ կլիներ, եթե գործակալ «օմեգա» Արաբատը և կապիտուլյանտ Նիկոլին ծառայող ՆԳՆ-ի Վահեն հայտնվեին ադրբեջանցիների կրակոցների թիրախում...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ