ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

- Я скажу когда!

- Я скажу когда!
21.03.2024 | 15:33

Նիկոլ Փաշինյանը երեք անգամ փորձել է հեռախոսակապ հաստատել Կրեմլի հետ և շնորհավորել Պուտինին վերընտրվելու կապակցությամբ. երեք անգամ էլ նրան չեն պատասխանել։ Նա շնորհավորել է հեռագրով։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ամենայն հավանականության նա մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակի տարելիցին նվիրված միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյանին, սակայն, սա չի փրկի։ Նրա ճակատագրի մասին Մոսկվայում կա որոշում, և այդ որոշման գոյության մասին դեռ ամիսներ առաջ գրել է Մեդվեդևը։

Հասունացել է Հայաստանի քաղաքացիների ցասումը, քաղաքական դաշտը ակտիվանում է փուլ առ փուլ։ Խնդիրները երկուսն են՝ տեղի ունենալիք փոփոխությունների լեգիտիմությունը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ռազմական լարվածության բաձրացման սպառնալիքը։ Կարևոր փուլում հենց այս լարվածությունը զսպելու համար էլ դեռ մի փոքր պետք է սպասել ռուսներին։

Ինչպես ասել է Պուտինը նրան, ում որ ասել է․ «Я скажу когда»։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ