ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թշնամական քայլ՝ հայ ժողովրդի դեմ

Թշնամական քայլ՝ հայ ժողովրդի դեմ
14.03.2024 | 16:40

Ասել եմ ու կրկնում եմ` ես չգիտեմ, թե Հայաստանին ինչ առաջարկներ են անում ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Անգլիան կամ հենց Թուրքիան, ու չեմ կարող իմանալ, թե դրանցից ո՞րն է ավելի շահավետ Հայաստանի համար։

Բայց մի բան հաստատ գիտեմ՝ քանի դեռ Վրաստանին չեն ընդունել ԵՄ, Հայաստանին չեն ընդունելու, նույնիսկ չեն էլ մտածելու դրա մասին, բայց, որպես կուտ, օգտագործելու են։

ՈՒ, մինչև Վրաստանին ընդունելը, դա Հայաստանում քննարկելը թշնամական քայլ է հայ ժողովրդի դեմ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ