ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլի հետ շատերն են համագործակցում, մի մասը՝ բաց, անթաքույց, հրապարակային, մյուսը՝ փակ

Նիկոլի հետ շատերն են համագործակցում, մի մասը՝ բաց, անթաքույց, հրապարակային, մյուսը՝ փակ
14.03.2024 | 09:13

Նիկոլի ռեժիմի հետ համագործակցել, նշանակում է զբաղվել կոլաբորացիոնիզմով, բայց ուրիշ բան եմ ուզում ասել:

Լրագրողներն ու կուսակցական մանկլավիկները, երբ խոսում են այդ համագործակցողների, կամ Նիկոլին տեղ տվողների, գովացողների մասին, հիմնականում հիշում են, օրինակ, Տիգրան Մանսուրյանին, Նիկոլայ Ծատուրյանին ու «անշառ », ծեր այլ գործիչներին: Վերջիններս փող չունեն, բանդաներ չունեն, լրատվականների վրա ազդեցություն չունեն ու կարելի է իրենց մասին ամեն բան ասել՝ առանց վախենալու:

Բայց միայն իրե՞նք են:

Ինչքա՜ն մեծահարուստ կոլաբորացիոնիստներ կան Երևանում, Գյումրիում, այլ քաղաքներում: Ինչու՞ նրանց վերաբերյալ կուսակցական այդ մանկլավիկներն ու բլոգերները բան չեն ասում։

Վախենու՞մ են:

Ճիշտ էլ անում են:

Նիկոլ Փաշինյանի հետ թաքուն համագործակցողների, Ախուրյանում նիկոլական մանկլավիկներին համայնքի ղեկավարներ դարձնողների, իշխանական տարբեր ֆոնդերին տասնյակ հազարավոր դոլարներ մուծվողների անունները հրապարակվելու են։

Վաղ թե ուշ Հայաստանում սառեցվելու է բոլոր կուսակցությունների գործունեությունը, կուսակցությունների տակ գործած մանկլավիկները դառնալու են անտեր։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

Վստահ եմ, որ առնվազն 15 րոպե հետո, այս պոստի սկրինը կուսակցությունների վեցնոցներից յուրաքանչյուրն ուղարկելու է իր իմացած ամենաազդեցիկ կոլաբորացիոնիստին։

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ