Հրճվում են ՝ վեկտոր ենք փոխում:
Օլիգարխներդ, արտադրողներդ գիտե՞ն, որ վեկտոր եք փոխում:
Նրանց արտահանման համար նախատեսած արտադրանքի քանի՞ տոկոսն է եվրոպական ստանդարտներին համապատասխանում:
Որտե՞ղ են վաճառելու իրենց արտադրած անորակ խմիչքեղենն ու մնացած խլամը:
Առանց տնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, վեկտոր փոխելու ցանկացած փորձ կավարտվի նրանով, որ Հայաստանի արտահանողները հում –հում, այն էլ առանց աղի, կուտեն այդ վեկտոր փոխողներին:
Փոխեք վեկտոր, դա կլինի իշխանափոխության ամենակարճ ու արագ միջոցը:
Դա կլինի իրական բուրժուա –դեմոկրատական հեղափոխություն:
Կարգախոսն էլ ՝
- Էդ ու՞մ հացին եք վայիս լինում, ա՛յ չնթռլոներ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ