Բան չմնաց, շուտով բոլորի կապույտ անձնագրերն էլ կդառնան ճամփորդական իրավունքի վկայական:
Ժողովրդավարական հռչակված կղզյակում ոչ ոք իրավունք չունի երազի ազատ, անկախ, միացյալ, ուժեղ հայրենիքի մասին:
Հայրենիքը դարձրեցին կիսակայարան ու նա, ով կհանդգնի օրվա իշխանությունների սրբության սրբոց ֆեյսբուքում գրել բառեր, որ հնարավոր է ուղղակի կամ անուղղակի կապվի այն մեկի հետ, ում համար հայրենիքը սկսվում է բողազից և ավարտվում ստամոքսով, կդիտվի հակահեղափոխական և պատասխան կտա հեղափոխական դատարաի առաջ:
Avetik Ishkhanyan-ը չվաճառվող տեսակ է:
Միշտ է այդպիսին եղել:
Գենի հարց է:
Գենետիկան, ի տարբերություն պատմագիտության, ճշգրիտ գիտություն է և եթե ինչ-որ մեկը, ինչ-որ պատահականությամբ սերվել է օղյուզ ցեղից, բայց հանգամանքների բերումով իրեն ներկայացնում է այլ ազգի հետնորդ, Ավոն, մաքրամաքուր ՀԱՅ է:
Ավոյի արմատները խոշորացույցով ուսումնասիրելու կարիք չկա:
Ավոն իմ ընկերն է, վստահ եմ ասում՝ նա ՀԱՅ է և բնական է, որ խառնածինների ոհմակը պետք է հրաժարվեր նրա ծառայություններից, իսկ ավելի ուշ նրանց դրածոները Ավոյի հանդեպ ռեպրեսիաների շարք սկսեին:
Ավո ջան, պինդ մնա, գռգռան փորի քամի ա, կանցնի :
Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ