«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Պետք է մշտապես պատրաստ լինել

Պետք է մշտապես պատրաստ լինել
16.09.2023 | 14:27

«Պատերազմը ամեն ինչի հայրն է և ամեն ինչի թագավորը: Դա է կանխորոշում մեկին լինել հարուստ, մյուսներին՝ հասարակ մահկանացու: Պատերազմը ոմանց ստրուկ դարձրեց, մյուսներին՝ ազատ» (Հերակլիտ):

Հերակլիտի ժամանակաշրջանից հազարավոր տարիներ են անցել, բայց պատերազմը, իր տարբեր դրսևորումներով, շարունակում է մարդկանց ցավ ու տառապանք պատճառել։

Ոչինչ չի փոխվել։

Ուղղակի պետք է մշտապես պատրաստ լինել։

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ