Հակարիի ադրբեջանական անցակետով անցնող և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին պատասխանող աղջկան նայելիս, յուրաքանչյուրդ աղջկա փոխարեն ձեզ պատկերացրեք:
Խնդիրը աղջկա (Ձեր) պատասխանները չեն: Խնդիրն այն է, որ աղջիկը դեռ անցնելու տեղ ունի: Իսկ որտեղո՞վ եք անցնելու դուք: Այսպես շարունակվելու դեպքում, դուք հնարավորություն չեք ունենա օգտվել, նույնիսկ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերից:
Մտածեք ձեր և ձեր երեխաների ապագայի մասին: Ըմբոստացեք, դիմադրեք, դեմ քվեարկեք, հանրահավաքներին մասնակցեք, ակտիվ եղեք և հույսը բաց անցակետերի վրա մի դրեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ