ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մրցակցային պայքարի պատմություն՝ արևի տակ ավելի դոմինանտ դիրք գրավելու համար

Մրցակցային պայքարի պատմություն՝ արևի տակ ավելի դոմինանտ դիրք գրավելու համար
01.04.2023 | 20:48

Մարդկության պատմությունը մարդկանց մեծ ու փոքր խմբերի մրցակցային պայքարի պատմություն է՝ արևի տակ ավելի դոմինանտ դիրք գրավելու, ամենից հզորն ու հարուստը լինելու, ավելի փառահեղ կյանք ունենալու, իրենից հետո մեծ հետք թողնելու և այլ բաների համար։

Նման մրցակցային պայքարը, որը լի է եղել հաղթանակներով ու պարտություններով, ուղեկցվել է նաև կայուն տենդենցներով, որոնցից ամենակարևորը, թերևս, մարդկային հասարակության բարդության աճի տենդենցն է։
Մարդկային հասարակության բարդություն ասածն ինքը բնութագրում է քաղաքակրթության զարգացման պրոցեսը, կապված մարդկանց թվի աճի, տեխնոլոգիաների զարգացման, մարդկային հարաբերությունների դինամիկայի հետ և այլն։
Մարդկային հասարակության բարդության աճը, այլ աճի պրոցեսների նման, անվերջ լինել չի կարող, քանի որ այն հենվում է մոլորակի սահմանափակ ռեսուրսների վրա, որոնց սպառմանը կամ զարգացման հագեցմանը մոտենալիս իրենց զգացնել են տալիս որակապես նոր պրոցեսներ:
Ընդհանուր առմամբ, դա կոնֆլիկտայնության աճն է աշխարհում, կյանքի որակի անկումը, կրթական համակարգի հարցականներով լի անկումը և այնպիսի պրոբլեմ, ինչպիսին է խմելու ջրի պրոբլեմը, որն ունի կոնֆլիկտայնության ահռելի պոտենցիալ և այլն։
Մարդկային հասարակության բարդության աճի պրոցեսին ուղեկցող կայուն տենդենցներից մեկն էլ վերաբերում է հաջողության հասնելու նպատակներով մարդկանց ուժերը միավորելուն, սկսած մարդկության զարգացման պարզունակ ցեղային միություններից, մինչև ժամանակակից գերհզոր տերություններն ու երկրների ալյանսները, միություններն ու կոալիցիաները։
Այս իմաստով մարդկության պատմությունը նաև մարդկանց ուժերի միավորումների ու տրոհումների պատմություն է, որտեղ միավորումները գերակշռել են տրոհումների նկատմամբ և երեկվա թշնամիները դարձել են դաշնակիցներ նոր, ավելի հզոր հարևանի դեմ պայքարելու համար, որոնց մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3889

Մեկնաբանություններ