Հայերեն ապրելու և մեռնելու ցանկությամբ՝ խաչքարն իմ պաշտամունքն է՝ խաչ կրողի, խաչակրի պարտականությունները որպես ապրելու իմաստ ըմբռնումով: Հողը պահելու և պաշտպանելու փոխարեն խաչքարերը տեղափոխելու իմաստը չեմ հասկանում: Շուշին ու Հադրութն էլ տեղափոխեք, ու գոհունակությամբ շարունակեք ձեր հայրենանվեր իդիոտիզմը:
Գետինը պատռվեր ու տակով աներ բոլորիս՝ պրծնեինք հայ լինելու էս թատրոնից, յուրատեսակ հայանման հայրենասերների բեմադրություններից... Երկիրը պահեք՝ Վերջին խաչքարը Ալթայ չտեղափոխելու համար: Ձեր, մեր, բոլորիդ տիրոջ մերը... Էս ու՞ր ենք գլորվել... Ուզում եմ հայերեն ապրել ու հայերեն մեռնել իմ սրբազան պապենական հողի վրա...