Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ ադրբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։
«Բոլոր գերիներին բերելու ենք, բոլորին, անխտիր», - Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին ասաց Հարությունյանը։ Նա ընդգծեց՝ չի կարող նշել, թե ինչ ժամանակահատվածում, բայց պետք է վստահ լինեն՝ բոլորը կվերադառնան։