Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
24.11.2020 | 01:04

(Նախորդ մասը)

Զբա­ղեց­նե­լով ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը և լի­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար, գլ­խա­վո­րե­լով նաև ՀՀ Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ` թշ­նա­մու կող­մից Շու­շիի գրա­վու­մը թույլ չտա­լու հա­մար` ի­մա­նա­լով հան­դերձ, որ Շու­շին իր դիր­քով ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի Ար­ցա­խի հա­մար, և որ Շու­շիի գրա­վու­մից հե­տո թշ­նա­մին շատ ա­րագ կա­րող է հայ­տն­վել Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի մա­տույց­նե­րում ու գրա­վել այն, այ­սինքն` Շու­շիի գրա­վու­մից հե­տո, ե­թե նկա­տի են առն­վում 2020 թ. աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մում թշ­նա­մու կա­րո­ղու­թյուն­նե­րը, ա­ռա­ջա­նում է թշ­նա­մու կող­մից կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում Ստե­փա­նա­կեր­տի, այ­նու­հետև ողջ Ար­ցա­խի գրավ­ման միան­գա­մայն ի­րա­կան վտանգ:


Այն հան­գա­ման­քը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը թշ­նա­մու կող­մից Շու­շիի գրա­վու­մը թույլ չտա­լու հա­մար չի ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ոչ թե չկա­րո­ղա­նա­լով, այլ չցան­կա­նա­լով, հիմ­նա­վոր­վում է նաև 2020 թ. նո­յեմ­բե­րի 16-ին ԱԺ ար­տա­հերթ նիս­տում պատ­գա­մա­վո­րի հար­ցին նրա տված դե­մա­գո­գիկ պա­տաս­խա­նում, ո­րին դեռ ա­ռան­ձին ու հան­գա­մա­նո­րեն կանդ­րա­դառ­նամ, Շու­շիի հան­դեպ ար­տա­հայ­տած վե­րա­բեր­մուն­քով. «Ա­սում են՝ Շու­շին ծա­խել են. ո՞վ է ծա­խել Շու­շին: Շու­շին ե­թե ծա­խել են, ծա­խել են վեր­ջին 30 տար­վա ըն­թաց­քում, ո­րով­հետև Շու­շին մի հատ դժ­բախտ, դժ­գույն քա­ղաք էր, մեզ պե՞տք էր Շու­շին… Բա որ պետք էր, ըն­չի՞ էր էդ, էդ վի­ճա­կում»:


Իսկ ի՞նչ վի­ճա­կում էր Շու­շին մինչև 2020 թ. պա­տե­րազ­մը… Ան­ձամբ ե­ղել եմ Շու­շիում ու կա­րող եմ վկա­յել ու պն­դել, որ այն, մինչև պա­տե­րազ­մը, բնավ դժ­բախտ ու դժ­գույն քա­ղաք չէր, մա­քուր էր, լու­սա­վոր, գե­ղե­ցիկ, բա­րե­շեն, զար­գա­ցող, այն դժ­բախտ քա­ղաք դար­ձավ միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի և այ­լոց մեղ­քով թշ­նա­մուն հան­ձն­վե­լուց հե­տո: Նա­խաքն­նու­թյան մար­մի­նը պար­տա­վոր է, ի թիվս այլ հար­ցե­րի, ՀՀ գե­րա­գույն գլ­խա­վոր ստա­խոս ու դե­մա­գոգ, «կռու­տիտ­նե­րի» մեջ հմ­տա­ցած Նի­կոլ Փա­շի­նյա­նին հարց­նել` իսկ ի՞նչ վի­ճա­կում էր Շու­շին, ին­չո՞վ էր Շու­շիի վի­ճա­կը տար­բեր­վում, ա­սենք, Գյում­րիի, Վա­նա­ձո­րի կամ Աշ­տա­րա­կի վի­ճա­կից… Նի­կոլ Փա­շի­նյա­նը, քա­նի դեռ չի մե­կու­սաց­վել, նույն տրա­մա­բա­նու­թյամբ կա­րող է վաղն էլ, ա­սենք, Գյում­րին հանձ­նել թշ­նա­մուն և, փոր­ձե­լով ար­դա­րա­նալ, ա­սել` Գյում­րին մի հատ դժ­բախտ, դժ­գույն քա­ղաք էր, մեզ պե՞տք էր Գյում­րին, բա որ պետք էր, ըն­չի՞ էր էդ վի­ճա­կում:


Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­ցա­վոր, դա­վա­ճա­նա­կան ան­գոր­ծու­թյու­նը հիմ­նա­վոր­վում է թշ­նա­մու կող­մից Շու­շիի գրա­վու­մը թույլ չտա­լու նպա­տա­կով անհ­րա­ժեշտ հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լով, ա­պա այդ ա­ռու­մով նրա դա­վա­ճա­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը հիմ­նա­վոր­վում է Շու­շին հայ­կա­կան կող­մի հս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու և ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի մի­ջո­ցով քա­ղա­քի և այն­տեղ բնակ­վող­նե­րի անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի` ժա­մա­նա­կին ար­ված ա­ռա­ջար­կու­թյու­նից հրա­ժար­վե­լով:
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ 2020 թ. նո­յեմ­բե­րի 17-ին պա­տաս­խա­նե­լով «Россия-1»-ի լրագ­րող Պա­վել Զա­րու­բի­նի հար­ցին` ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը հայտ­նել է, որ Շու­շիի հան­ձն­ման խն­դիր մինչև վեր­ջին հա­կա­մար­տու­թյու­նը չի բարձ­րաց­վել, նրա խոս­քով, այդ հար­ցը «ծա­գել է այս հա­կա­մար­տու­թյան, այս ճգ­նա­ժա­մի ըն­թաց­քում» (հար­ցազ­րույ­ցը հե­ռար­ձակ­վել է ռու­սա­կան «Россия-24» և մի շարք այլ հե­ռուս­տաա­լիք­նե­րով):


«Հոկ­տեմ­բե­րի 19-20-ը ես մի շարք հե­ռա­խո­սազ­րույց­ներ եմ ու­նե­ցել և՛ նա­խա­գահ Ա­լիևի, և՛ վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ, այ­նու­հետև Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը վե­րա­կանգ­նել են վե­րահս­կո­ղու­թյու­նը Ղա­րա­բա­ղի հա­րա­վա­յին մա­սի անն­շան հատ­վա­ծի վրա,- հայտ­նել է ՌԴ նա­խա­գա­հը:- Ընդ­հան­րա­պես, ինձ հա­ջող­վել էր հա­մո­զել նա­խա­գահ Ա­լիևին, որ կա­րե­լի է դա­դա­րեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բայց նրա կող­մից պար­տա­դիր պայ­մա­նը փախս­տա­կան­նե­րի վե­րա­դարձն էր, այդ թվում նաև՝ Շու­շի քա­ղաք: Ինձ հա­մար անս­պա­սե­լիո­րեն մեր հայ գոր­ծըն­կեր­նե­րի դիր­քո­րո­շու­մը այն­պես ձևա­կերպ­վեց, որ նրանց հա­մար դա ա­նըն­դու­նե­լի է, և վար­չա­պետ Փա­շի­նյանն ինձ ուղ­ղա­կիո­րեն ա­սաց, որ դրա մեջ սպառ­նա­լիք է տես­նում Հա­յաս­տա­նի և Ղա­րա­բա­ղի շա­հե­րի հա­մար: Հի­մա ևս ինձ հա­մար այն­քան էլ հաս­կա­նա­լի չէ, թե որն էր լի­նե­լու այդ սպառ­նա­լի­քը՝ նկա­տի ու­նե­նա­լով, որ են­թադր­վում էր խա­ղաղ բնա­կիչ­նե­րի վե­րա­դարձ, միա­ժա­մա­նակ պահ­պա­նե­լով հայ­կա­կան կող­մի վե­րահս­կո­ղու­թյու­նը Ղա­րա­բա­ղի տա­րած­քի այդ հատ­վա­ծի վրա, նե­րա­ռյալ՝ Շու­շին, և հաշ­վի առ­նե­լով մեր խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը, ին­չի վե­րա­բե­րյալ մենք այն ժա­մա­նակ ար­դեն պայ­մա­նա­վոր­վել էինք և Հա­յաս­տա­նի, և Ադր­բե­ջա­նի հետ»:


Այս, ինչ­պես նաև իր այլ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով (Ղա­րա­բա­ղը չճա­նա­չե­լու փաս­տը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի կող­մից, զգա­լի հետք է թո­ղել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քի և դրա ըն­կալ­ման վրա, Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մից կա­րե­լի էր խու­սա­փել) ՌԴ նա­խա­գա­հը բա­ցա­հայ­տել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը:
Քա­ղա­քա­կան, այդ թվում նաև` Ռու­սաս­տան-Հա­յաս­տան միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չվ­տան­գե­լու նկա­տա­ռում­նե­րով չկա­րո­ղա­նա­լով Փա­շի­նյա­նի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մա­սին բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րել, Վլա­դի­միր Պու­տի­նը նշ­ված դա­վա­ճա­նու­թյու­նը, ըստ էու­թյան, բա­ցա­հայ­տել է փաս­տե­րով: Սա­կայն մյուս կող­մից, որ­պես­զի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ո­րոշ գաղտ­նիք­ներ ջրի ե­րես հա­նող իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Փա­շի­նյա­նին և այ­լոց ֆոր­մալ ա­ռու­մով հիմք չտան դրանք գնա­հա­տե­լու կամ հա­մա­րե­լու ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի դա­վա­ճա­նու­թյան բա­ցա­հայ­տում, Պու­տի­նը նկա­տի ու­նե­նա­լով Իլ­համ Ա­լիևի հետ հա­մա­ձայ­նեց­ված իր վե­րոն­շյալ ա­ռա­ջար­կից Փա­շի­նյա­նի հրա­ժար­վե­լը, ա­սել է նաև. «Խն­դիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հար­ցում խոսք ան­գամ չէր կա­րող լի­նել ինչ-որ դա­վա­ճա­նու­թյան մա­սին»:


Շատ կարևոր է ու­շադ­րու­թյուն դարձ­նել, թե ՌԴ նա­խա­գահն ինչ հիմ­քով է Փա­շի­նյա­նի հաս­ցեին ար­ված դա­վա­ճա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներն ան­հիմն հա­մա­րել: Ա­հա՛ այդ հիմ­քը. նկա­տի ու­նե­նա­լով Շու­շիի առն­չու­թյամբ իր վե­րոն­շյալ ա­ռա­ջար­կու­թյու­նից Փա­շի­նյա­նի հրա­ժար­վե­լը, նույն հար­ցազ­րույ­ցում Վլա­դի­միր Պու­տինն ա­սել է. «Ինձ վար­չա­պետն այդ ժա­մա­նակ ա­սել էր. «Ոչ, չենք կա­րող դա ըն­դու­նել, մենք կպայ­քա­րենք, կպա­տե­րազ­մենք»:
Ա­յո՛, ե­թե Փա­շի­նյանն ան­կեղ­ծո­րեն մտա­դիր էր պայ­քա­րել, պա­տե­րազ­մել Շու­շիի հա­մար, ե­թե ոչ միայն մտա­դիր էր, այլև իս­կա­պես պայ­քա­րե­լու, պա­տե­րազ­մե­լու էր Շու­շիի հա­մար, և ե­թե Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը դա թույլ էին տա­լիս, ա­պա նա ճիշտ է ա­րել, որ հրա­ժար­վել է թե­կուզ հի­շյալ պայ­ման­նե­րով Շու­շի ադր­բե­ջան­ցի գաղ­թա­կան­նե­րի վե­րա­դար­ձի ա­ռա­ջար­կից, հետևա­բար կա­րե­լի է հա­մա­րել, որ նրա հաս­ցեին ար­ված դա­վա­ճա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներն ան­հիմն են: Սա­կայն փաս­տե­րը վկա­յում են, որ նա ան­կեղծ չի ե­ղել ու դրսևո­րե­լով հան­ցա­վոր, դա­վա­ճա­նա­կան ան­գոր­ծու­թյուն, ի­րա­կա­նում չի կա­տա­րել անհ­րա­ժեշտ հա­մա­պա­տաս­խան քայ­լեր` Շու­շիի պաշտ­պա­նու­թյու­նը պատ­շաճ կազ­մա­կեր­պե­լու և պայ­քա­րե­լու հա­մար:


Ա­վե­լին. ՌԴ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րե­լով, որ «Այդ պատ­ճա­ռով նրա հաս­ցեին ար­ված ինչ-որ դա­վա­ճա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներն ան­հիմն են», տե­ղյակ չի ե­ղել կամ ձևաց­րել է, թե ան­տե­ղյակ է հենց նույն օ­րը` նո­յեմ­բե­րի 17-ին ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի ու­ղեր­ձին կամ դրա­նով բա­ցա­հայտ­ված փաս­տե­րին: Ա­հա այդ փաս­տե­րից եր­կու­սը.
«Ես զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պե­տի պաշ­տո­նին նշա­նակ­վել եմ ս.թ. հու­նի­սի 8-ին, և ար­դեն հու­նի­սի 12-ին ՀՀ վար­չա­պե­տին, իսկ մի քա­նի օր անց նաև՝ անվ­տան­գու­թյան խոր­հր­դին ներ­կա­յաց­րել եմ տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան վեր­լու­ծու­թյու­նը և մեր զի­նու­ժի կա­րո­ղու­թյուն­նե­րը:


Կա­տար­ված վեր­լու­ծու­թյան հի­ման վրա ներ­կա­յաց­րել եմ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ պե­տու­թյան ռազ­մա­կան անվ­տան­գու­թյան աս­տի­ճա­նը բարձ­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Մաս­նա­վո­րա­պես նշել եմ, որ
1. Այլևս մեր հա­կա­ռա­կոր­դը միայն Ադր­բե­ջա­նը չէ, այլ նաև Թուր­քիան: Հետևա­բար այդ պե­տու­թյուն­նե­րի հա­մա­հա­վաք ռազ­մա­կան նե­րու­ժին Հա­յաս­տա­նը չի կա­րող ար­դյու­նա­վետ դի­մա­կա­յել և անհ­րա­ժեշտ է քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ողջ նե­րու­ժը ուղ­ղել պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն կամ գո­նե այն հե­տաձ­գե­լուն»:
Այս­պի­սով փաստ­վում է, որ նա­խա­պես տե­ղյակ լի­նե­լով, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հա­մա­հա­վաք ռազ­մա­կան նե­րու­ժին Հա­յաս­տա­նը չի կա­րող ար­դյու­նա­վետ դի­մա­կա­յել, Փա­շի­նյա­նը հրա­ժար­վել է ՌԴ նա­խա­գա­հի` ժա­մա­նա­կին ար­ված վե­րոն­շյալ ա­ռա­ջար­կից, ո­րը թույլ կտար Շու­շին պա­հել հայ­կա­կան կող­մի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո, կան­խել թշ­նա­մու կող­մից Շու­շիի գրա­վու­մը, ո­րից հե­տո ստեղծ­ված կա­ցու­թյամբ պատ­ճա­ռա­բան­վում է 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ին ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի, Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի կող­մից հայտ­նի` Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հա­մար ա­հա­վոր ծանր հետևանք­ներ ու­նե­ցող հայ­տա­րա­րու­թյան ըն­դու­նու­մը:


Մեկ ան­գամ ևս մեջ­բե­րեմ Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը` Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մից կա­րե­լի էր խու­սա­փել: Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նա­կան ան­գոր­ծու­թյունն ար­տա­հայտ­վել է նաև պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն նպա­տա­կաուղղ­ված գոր­ծուն, ար­դյու­նա­վետ քայ­լեր չկա­տա­րե­լով, իսկ դա­վա­ճա­նա­կան գոր­ծու­նեու­թյունն ար­տա­հայտ­վել է նաև այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­տա­րե­լով, ո­րոնք մե­ծաց­րել են Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև լար­վա­ծու­թյու­նը և ան­խու­սա­փե­լի կամ ի­րա­կա­նու­թյուն դարձ­րել պա­տե­րազ­մը:
ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի հա­ջորդ բա­ցա­հայ­տու­մը.
«Պա­տե­րազ­մի չոր­րորդ օ­րը` անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տի ժա­մա­նակ ես ներ­կա­յաց­րի մեր կո­րուստ­նե­րը և ստեղծ­ված ի­րադ­րու­թյան վե­րա­բե­րյալ զին­ված ու­ժե­րի գնա­հա­տա­կա­նը` նշե­լով, որ եր­կու-ե­րեք օր­վա ըն­թաց­քում անհ­րա­ժեշտ է մի­ջոց­ներ ձեռ­նար­կել պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար, հա­կա­ռակ դեպ­քում այս ին­տեն­սի­վու­թյամբ վար­վող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում մեր ռե­սուրս­նե­րը սեղմ ժամ­կե­տում կս­պառ­վեն և յու­րա­քան­չյուր հա­ջորդ օ­րե­րի ըն­թաց­քում ու­նե­նա­լու ենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հա­մար ա­վե­լի ոչ բա­րեն­պաստ պայ­ման­ներ»:


Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մեղ­քը հիմ­նա­վո­րող փաստն այս­պի­սով նաև հետևյալն է. պա­տե­րազ­մի դեռ 4-րդ օ­րը ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տի ժա­մա­նակ ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի զե­կույ­ցից ու ստեղծ­ված ի­րադ­րու­թյան վե­րա­բե­րյալ զին­ված ու­ժե­րի գնա­հա­տա­կա­նից քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով, որ 2-3 օր­վա ըն­թաց­քում անհ­րա­ժեշտ է մի­ջոց­ներ ձեռ­նար­կել պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար, հա­կա­ռակ դեպ­քում այս ին­տեն­սի­վու­թյամբ վար­վող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում մեր ռե­սուրս­նե­րը սեղմ ժամ­կե­տում կս­պառ­վեն և յու­րա­քան­չյուր հա­ջորդ օ­րե­րի ըն­թաց­քում ու­նե­նա­լու ենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հա­մար ա­վե­լի ան­բա­րեն­պաստ պայ­ման­ներ, Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող ՀՀ ղե­կա­վար Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ըստ ՌԴ նա­խա­գա­հի կա­տա­րած հի­շյալ բա­ցա­հայտ­ման, հոկ­տեմ­բե­րի 19-20-ի ըն­թաց­քում հրա­ժար­վել է Շու­շիի և պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջար­կից և հայ­տա­րա­րել` «Ոչ, չենք կա­րող դա ըն­դու­նել, մենք կպայ­քա­րենք, կպա­տե­րազ­մենք»:
Վլա­դի­միր Պու­տի­նի վե­րոն­շյալ բա­ցա­հայ­տու­մից ակն­հայտ է դառ­նում, որ ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետն իր հի­շյալ ու­ղեր­ձում կամ Փա­շի­նյա­նին պաշտ­պա­նե­լու նպա­տա­կով ստում է, թե «Պա­տե­րազ­մը ո­րո­շա­կի փու­լում կանգ­նեց­նե­լու բո­լոր փոր­ձե­րը և ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի կող­մից մերժ­վել են և մենք պար­տադր­ված շա­րու­նա­կել ենք մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը…», կամ, ինչն ա­վե­լի հա­վա­նա­կան է, այդ ա­ռու­մով դար­ձել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ստի, նրա կող­մից Պու­տի­նի վե­րոն­շյալ ա­ռա­ջար­կու­թյունն ու դրա մեր­ժումն ի­րե­նից թաքց­նե­լու զո­հը:


Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև նո­յեմ­բե­րի 19-ին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում Հա­յաս­տա­նի և ԼՂՀ ռազ­մա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ-գն­դա­պետ, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ՀՀ ՊՆ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան նախ­կին պետ, ՊՆ նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­ման դե­պար­տա­մեն­տի նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նի կա­տա­րած մի շարք բա­ցա­հայ­տում­նե­րով:
Մով­սես Հա­կո­բյա­նը մաս­նա­վո­րա­պես հայտ­նել է, որ 2016 թ., Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո կազմ­վել է սպա­ռա­զի­նու­թյան, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ձեռք­բեր­ման պլան, «խն­դիր է դր­վել մեծ քա­նա­կու­թյամբ հրե­տա­նա­յին հր­թիռ­ներ» ձեռք բե­րե­լու (խոս­քը հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րի, ինչ­պի­սին է, օ­րի­նակ, «Սմեր­չը», ար­կե­րի մա­սին է), 2017 թ. կազմ­ված 2018-2022 թթ. զար­գաց­ման պլա­նով նա­խա­տես­ված է ե­ղել ձեռք բե­րել ևս եր­կու դի­վի­զիոն «Оса» զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ, դրան­ցից մե­կը` 2018 թ., ընդ ո­րում, դրա գու­մա­րի 10 տո­կո­սը` կան­խավ­ճա­րը, ար­դեն մուծ­ված է ե­ղել, մյու­սը` 2019 թ.: ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րա­րը հա­վաս­տել է, որ այդ պլա­նը վե­րա­ցա­կան չի ե­ղել, գր­ված է ե­ղել, թե գու­մա­րը որ­տե­ղից է վերց­վում, գու­մար­ներն ամ­բող­ջու­թյամբ ե­ղել են ար­դեն, դա ցան­կու­թյուն­նե­րի պլան չի ե­ղել:


Ինչ­պես նշել է Մ. Հա­կո­բյա­նը, ըստ այդ պլա­նի, պետք է ձեռք բեր­վեր ևս մեկ դի­վի­զիոն «Սմերչ»` իր մար­տալ­րա­կազ­մով, պետք է կա­տա­րե­լա­գործ­վեր մեր «Իս­կան­դեր»-ի հա­մա­կար­գը, պետք է ձեռք բեր­վեին «Կոռ­նետ­ներ» և մեծ քա­նա­կու­թյամբ զի­նամ­թերք, սա­կայն պլա­նը փո­խել են, «2018 թվա­կա­նի գոր­ծող պլա­նը փո­խել են», նշ­ված ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի, զի­նա­տե­սակ­նե­րի փո­խա­րեն, ձեռք են բե­րել հց30հԾ կոր­ծա­նիչ­ներ, 3ձ-23-2 զե­նի­թա­յին սար­քա­վո­րում­ներ (խոր­հր­դա­յին բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյուն է մտել 1960 թ., մար­տա­կան մա­սը երկ­փո­ղա­նի զե­նի­թա­յին գն­դա­ցիր է), և հե­տա­գա­յում նաև «Оса» զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ:
ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րարն այս­պի­սով բա­ցա­հայ­տել է, որ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան հա­մար խիստ կարևոր ռազ­մա­կան տեխ­նի­կա և զի­նա­տե­սակ­ներ ձեռք բե­րե­լու փո­խա­րեն, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծով իշ­խա­նու­թյու­նը զավ­թած Նի­կոլ Փա­շի­նյանն իր դրա­ծո­նե­րի հետ փո­խել է ՀՀ նախ­կին ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան կազ­մած սպա­ռա­զի­նու­թյան, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ձեռք­բեր­ման պլա­նը և կա­տա­րել ե­ղած ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի հան­ցա­վոր վատ­նում, քա­նի որ «Оса» զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը և 3У-23-2 զե­նի­թա­յին սար­քա­վո­րում­նե­րը, ինչ­պես ի­րա­կա­նու­թյու­նը ցույց տվեց, խիստ ան­բա­վա­րար էին և ան­բա­վա­րար են Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի գոր­ծադ­րած ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րից, մաս­նա­վո­րա­պես` «Bayraktar TB2» ԱԹՍ-նե­րից ար­դյու­նա­վե­տո­րեն պաշտ­պան­վե­լու հա­մար:
Սպա­ռա­զի­նու­թյան, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ձեռք­բեր­ման վե­րոն­շյալ պլա­նը պետք էր փո­խել, բայց պետք էր փո­խել ոչ թե հնա­ցած 3У-23-2 զե­նի­թա­յին սար­քա­վո­րում­ներ, «Оса»-ներ ու խիստ թան­կար­ժեք Су30СМ կոր­ծա­նիչ­ներ, այլ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան այն մի­ջո­ցը կամ մի­ջոց­նե­րը գնե­լու հա­մար, ո­րոնք Ար­ցա­խում վեր­ջա­պես հայ­տն­վե­ցին ան­ցյալ ա­միս և հոկ­տեմ­բե­րի 19-ից թույլ տվե­ցին ի­րար հետևից շար­քից հա­նել մինչ այդ մեզ, ըստ էու­թյան, ան­պա­տիժ կեր­պով ահ­ռե­լի վնաս­ներ պատ­ճա­ռած թուր­քա­կան նույ­նիսկ «Bayraktar TB2» ԱԹՍ-նե­րը: «ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն» կոչ­վա­ծը կա­րո՞ղ է հայ­տա­րա­րել ու հիմ­նա­վո­րել, թե մինչ այդ «Красу­ха 4» ՌԷՊ մի­ջոց­ներ կամ ՀՕՊ հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ գնել հնա­րա­վոր չէր…


Նո­յեմ­բե­րի 19-ին, Մով­սես Հա­կո­բյա­նի բա­ցա­հայ­տում­նե­րի առն­չու­թյամբ խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ «ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն» կոչ­վա­ծը: Դրա­նում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.
«ՀՀ ՊՆ ՌՎԾ ար­դեն նախ­կին պետ, ԶՈՒ ԳՇ նախ­կին պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Մով­սես Հա­կո­բյանն այ­սօր հրա­վիր­ված մամ­լո ա­սու­լի­սի ըն­թաց­քում ա­րել է մի շարք հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք ոչ միայն չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, այլև պե­տա­կան գաղտ­նիք են պա­րու­նա­կում, ինչ­պես նաև վե­րա­բե­րում են պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյանն առ­նչ­վող թե­մա­նե­րի, ո­րոնց հրա­պա­րա­կայ­նա­ցու­մը միայն վտան­գում է մեր երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը»։
Այս հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կին և այն ՊՆ կայ­քում հրա­պա­րակ­ման թույ­լտ­վու­թյուն տվո­ղին հրա­պա­րա­կայ­նո­րեն հետևյալ հարցն եմ ուղ­ղում` լո՞ւրջ եք ա­սում… Ի՞նչ պե­տա­կան գաղտ­նի­քի հրա­պա­րակ­ման մա­սին է խոս­քը, երբ Մով­սես Հա­կո­բյանն ա­սու­լի­սում նա­խա­պես հայ­տա­րա­րել է, որ 2017 թ. կազմ­ված 2018-2022 թթ. զար­գաց­ման պլա­նը 2018 թ. մա­յի­սից իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը փո­խել են, այ­սինքն` խոս­քը սպա­ռա­զի­նու­թյան, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ձեռք­բեր­ման փոխ­ված, այլևս ու­ժի մեջ չգտն­վող պլա­նի մա­սին է:


Ե­թե Մ. Հա­կո­բյանն իս­կա­պես պե­տա­կան գաղտ­նիք է հրա­պա­րա­կել, ա­պա ո՞րն է նրա հրա­պա­րա­կած այդ պե­տա­կան գաղտ­նի­քը, պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյանն առ­նչ­վող ո­րո­շա­կի ի՞նչ թե­մա­ներ է նա հրա­պա­րա­կայ­նաց­րել, և ինչ­պես ու ին­չո՞վ եք հիմ­նա­վո­րում, որ դրանց հրա­պա­րա­կայ­նա­ցու­մը միայն վտան­գում է մեր երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը: Թե՞ դրանց հրա­պա­րա­կայ­նա­ցու­մը հան­րու­թյան աչ­քերն է բա­ցում ու տե­սա­նե­լի դարձ­նում ձեր ու ձեր ղե­կա­վա­րու­թյան հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյունն ու գոր­ծու­նեու­թյու­նը… Հա­պա լավ մտա­ծեք…


Եվ ա­մե­նա­կարևո­րը` այ «ի­դիոտ­ներ» (հա­յե­րեն հա­մա­պա­տաս­խան բառն այս դեպ­քում մի­տում­նա­վոր չեմ օգ­տա­գոր­ծում…) կամ դե­մա­գոգ­ներ, դեռ դու՞ք եք խո­սում պե­տա­կան գաղտ­նի­քի հրա­պա­րա­կու­մից ու դրա ան­թույ­լատ­րե­լիու­թյու­նից… Դեռ դու՞ք եք Մով­սես Հա­կո­բյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ հայ­տա­րա­րում, թե «Դրանք հույժ գաղտ­նի տե­ղե­կու­թյուն­ներ են, ո­րոնց հրա­պա­րա­կայ­նա­ցու­մը քրեո­րեն պատ­ժե­լի է»… Ե­թե նույ­նիսկ այդ­պես է, ա­պա այս ի՞նչ եր­կա­կի ստան­դարտ­նե­րով եք ա­ռաջ­նորդ­վում, ին­չու՞ էիք, ինչ­պես ա­սում են, բե­րան­ներդ ջուր ա­ռել ու լլկ­վել, երբ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն ինքն էր պե­տա­կան կամ ռազ­մա­կան գաղտ­նիք հրա­պա­րա­կում…
Ին­չո՞ւ էիք լռում, երբ հենց ձեր ներ­կա­յա­ցու­ցիչն էր պե­տա­կան կամ ռազ­մա­կան գաղտ­նիք­ներ հրա­պա­րա­կում, այն էլ` պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ու ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում: Կու­րա­ցե՞լ էիք, թե՞ կույր եք ձևա­նում…
Հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:


ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:
(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 22667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ