Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Այնուա­մե­նայ­նիվ, Ի­րա­նից ո՞վ է կրա­կել թուր­քա­կան բա­նա­կի վրա

Այնուա­մե­նայ­նիվ, Ի­րա­նից ո՞վ է կրա­կել թուր­քա­կան բա­նա­կի վրա
28.07.2020 | 00:40
Այժմ՝ թուր­քե­րի մա­սին։ Նախ ար­ձա­նագ­րենք, որ, չնա­յած Երևա­նի թր­քա­սեր­նե­րին, աշ­խար­հը գնում է նրան, որ Թուր­քիան կհռ­չակ­վի «մեր­ժյալ» պե­տու­թյուն։ Թուր­քիան հա­կաք­րիս­տո­նեա­կան ու հա­կաուղ­ղա­փառ ևս մեկ սադ­րանք է ձեռ­նար­կել։ Տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում, որ թուր­քե­րը մի­տում­նա­վոր կեր­պով ու­զում են ստա­նալ ուղ­ղա­փառ աշ­խար­հի խիստ բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քը։ Շուրջ մի շա­բաթ աշ­խար­հի ա­ռա­ջա­տար ԶԼՄ-նե­րը գրում էին, որ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը ո­րո­շել է Սուրբ Սո­ֆիա­յի ուղ­ղա­փառ տա­ճա­րը դարձ­նել մզ­կիթ։ Ս. Սո­ֆիա­յի տա­ճա­րը ոչ միայն Կոս­տանդ­նու­պոլ­սի գլ­խա­վոր տե­սար­ժա­նու­թյունն է, այլև ողջ ուղ­ղա­փառ աշ­խար­հի, այ­սինքն՝ ռուս­նե­րի, հույ­նե­րի, վրա­ցի­նե­րի, սեր­բե­րի, բուլ­ղար­նե­րի և մյուս ուղ­ղա­փառ ժո­ղո­վուրդ­նե­րի բարձ­րա­գույն ար­ժե­քը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, բա­ցառ­ված չէ, որ Էր­դո­ղա­նը մտադ­րու­թյուն ու­նի նաև ուղ­ղա­փառ­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի թշ­նա­մու­թյան նոր ա­լիք հրահ­րե­լու, թեև հաս­կա­նում ենք, որ ներ­կա­յիս դժ­վա­րին շր­ջա­նում այդ ո­րո­շու­մը կա­րող էր Էր­դո­ղա­նին թե­լադր­ված լի­նել նրա իս­կա­կան տե­րե­րի՝ Թուր­քիա­յի ար­տա­քին պար­տա­տե­րե­րի կող­մից, ո­րոնք են՝ ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, աշ­խար­հի հրեա բան­կիր­նե­րը։
Թե ինչ­պի­սին է ուղ­ղա­փառ աշ­խար­հի ար­ձա­գան­քը, երևի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը մո­տա­վո­րա­պես պատ­կե­րաց­նում են։ Բարձ­րա­գույն պե­տա­կան մա­կար­դա­կով հան­դես է ե­կել Ռու­սաս­տա­նը. զգաց­վում է, որ Կրեմ­լը և ռու­սա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին (ՌՈՒԵ) լի են ցաս­մամբ ու վր­դով­մուն­քով։ Ա­տե­լու­թյու­նից բա­ռա­ցիո­րեն «վառ­վում են» Հու­նաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և հու­նա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հոգևոր պե­տե­րը։ Բալ­կա­նյան թե­րակղ­զին ամ­բող­ջու­թյամբ ե­ռում է, բո­լո­րին չենք թվար­կի։ Նույ­նիսկ Թուր­քիա­յի հետ դաշ­նակ­ցող Վրաս­տա­նից ե­ղավ բա­ցա­սա­կան բնույ­թի ար­ձա­գանք, թեև շատ երկ­չոտ. Թբի­լի­սին լուռ է, կար­ծիք հայտ­նեց միայն վրաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին։ Հու­լի­սի 10-ին վրաց պատ­րիար­քա­րա­նը հայ­տա­րա­րեց, որ հետևում է, թե բա­ցա­ռա­պես որ­պես քրիս­տո­նեա­կան տա­ճար կա­ռուց­ված և գրե­թե 1000 տա­րի որ­պես այդ­պի­սին գոր­ծող Ս. Սո­ֆիա­յի տա­ճա­րի կար­գա­վի­ճակն ինչ­պես կա­րող է փոխ­վել։ «Հայտ­նի է, որ թուր­քա­կան կող­մի հայ­տա­րա­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է ո­րո­շա­կի պատ­ճառ­նե­րով, բայց հի­մա, երբ մարդ­կու­թյու­նը կանգ­նած է մե­կից ա­վե­լի մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ, շատ մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի քրիս­տո­նյա­նե­րի ու մահ­մե­դա­կան­նե­րի՝ մի­մյանց նկատ­մամբ բա­րյա­ցա­կամ տրա­մադր­վա­ծու­թյան պահ­պա­նու­մը։ Կար­ծում ենք, որ այ­սօր­վա ի­մաս­տուն քայ­լը կլի­նի Սուրբ Սո­ֆիա­յի դար­ձյալ չե­զոք տա­րա­ծու­թյուն մնա­լը»,- կար­ծում են վրաց ե­կե­ղե­ցում։ Միևնույն ժա­մա­նակ հայ­տա­րա­րու­թյու­նում հար­գանք է ար­տա­հայտ­վում Թուր­քիա­յի ինք­նիշ­խա­նու­թյան հան­դեպ և հույս, որ վրա­ցա­կան պատ­րիար­քա­րա­նի կար­ծի­քը «բա­րե­կամ պե­տու­թյու­նը կըն­կա­լի ոչ թե որ­պես մի­ջամ­տու­թյուն իր ներ­քին գոր­ծե­րին, այլ որ­պես քրիս­տո­նեա­կան հնա­գույն ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կի սր­տի ցավ և նկա­տա­ռում»։ «Հու­սով ենք, որ Թուր­քիա­յի և Վրաս­տա­նի միջև գո­յու­թյուն ու­նե­ցող բա­րիդ­րա­ցիա­կան, բա­րե­կա­մա­կան և ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կխո­րա­նան, ին­չը բա­վա­կան ար­դյու­նա­վետ կլի­նի եր­կու եր­կր­նե­րի հա­մար»,- եզ­րա­փա­կել են վրաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցում։
Ար­ձա­գան­քել է նաև ՄԱԿ-ը. «Ա­յա Սո­ֆիա թան­գա­րա­նի կար­գա­վի­ճա­կի ցան­կա­ցած փո­փո­խու­թյան մա­սին ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն պետք է նա­խա­պես տե­ղե­կաց­վի, իսկ փո­փո­խու­թյուն­նե­րը պետք է քն­նարկ­վեն ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան կո­մի­տեում»։ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ում հի­շեց­րել են, որ Սուրբ Սո­ֆիան մտց­ված է հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան ցու­ցա­կի մեջ որ­պես թան­գա­րան, իսկ դա ո­րո­շա­կի ի­րա­վա­կան պար­տա­վո­րու­թյուն­ներ է դնում թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա. «Պե­տու­թյու­նը պետք է հետևի, որ որևէ փո­փո­խու­թյուն­ներ չխախ­տեն նրա տա­րած­քում գտն­վող հա­մաշ­խար­հա­յին օ­բյեկ­տի բա­ցա­ռիկ ար­ժե­քը։ Կար­գա­վի­ճա­կի ցան­կա­ցած փո­փո­խու­թյան մա­սին պե­տու­թյու­նը պետք է վա­ղօ­րոք տե­ղե­կաց­նի ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին, և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում այդ փո­փո­խու­թյուն­նե­րը պետք է քն­նարկ­վեն ՄԱԿ-ի հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան կո­մի­տեում»։ Ինչ­պես ըն­դգ­ծում է «Ռոյ­տեր» գոր­ծա­կա­լու­թյու­նը, Ս. Սո­ֆիա­յի տա­ճա­րի կար­գա­վի­ճա­կը թան­գա­րա­նից մզ­կի­թի վե­րա­ծե­լու հե­ռան­կա­րը քն­նա­դա­տել են նաև ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի պաշ­տո­նա­կան դեմ­քե­րը և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, քրիս­տո­նեա­կան բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա թր­քա­սեր իշ­խա­նու­թյու­նը լռում է։ Ար­ձա­գան­քել է միայն ընդ­դի­մու­թյու­նը, բնա­կա­նա­բար՝ բա­ցա­սա­բար։ Հա­յաս­տա­նյայց ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հոգևո­րա­կա­նու­թյու­նը եր­կա­կի է ար­ձա­գան­քել։ Կոս­տանդ­նու­պոլ­սի հա­յոց պատ­րիարք Սա­հակ ե­պիս­կո­պոս Մա­շա­լյանն ա­ռա­ջար­կել է, որ տա­ճա­րը դառ­նա ինչ­պես քրիս­տո­նյա­նե­րի, այն­պես էլ մու­սուլ­ման­նե­րի ա­ղո­թա­վայր։ Միևնույն ժա­մա­նակ Ս. Էջ­միա­ծի­նը թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը հապ­ճեպ քայ­լեր չա­նե­լու կոչ է ա­րել։
Ի­հար­կե, ա­մե­նա­բա­ցա­սա­կան ար­ձա­գանք­նե­րը հն­չել են Հու­նաս­տա­նից և Կիպ­րո­սից, ին­չը հաս­կա­նա­լի է. Ս. Սո­ֆիան ոչ միայն տա­ճար է, այլև սր­բու­թյուն։ Ա­թեն­քից ու Նի­կո­զիա­յից ար­տա­հայտ­վում են բո­լո­րը՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը, ընդ­դի­մա­դիր­նե­րը, ե­կե­ղե­ցին։ Կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ ապ­րում­նե­րի մեջ են ար­տա­սահ­մա­նյան հու­նա­կան հա­մայ­նք­նե­րը։ Խոր­հր­դա­րա­նա­կան «Հու­նա­կան ո­րո­շում» կու­սակ­ցու­թյու­նը, ի պա­տաս­խան տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծե­լու Ան­կա­րա­յի մտադ­րու­թյան, հու­լի­սի 10-ին պա­հան­ջել է թուր­քա­կան պե­տու­թյան հիմ­նա­դիր Մուս­տա­ֆա Քե­մա­լի՝ հու­նա­կան Սա­լո­նիկ քա­ղա­քում գտն­վող տու­նը դարձ­նել պոն­տա­ցի հույ­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան։ Մեզ հա­մար, ի տար­բե­րու­թյուն աշ­խար­հի այլ եր­կր­նե­րի, դա նո­րու­թյուն չէ. Հա­յաս­տա­նը վա­ղուց է ըն­դու­նել, որ XX դա­րում, բա­ցի Հա­յոց ե­ղեռ­նից, թուր­քե­րը ե­ղեռ­նի են են­թար­կել նաև հույ­նե­րին ու ա­սո­րի­նե­րին։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և հե­տա­գա տա­րի­նե­րին Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը ոչն­չաց­րել է ա­վե­լի քան 350 հա­զար պոն­տա­ցի հույ­նե­րի։ Կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Թա­նա­սիս Մի­լո­նա­սը հայ­տա­րա­րել է, որ Թուր­քիան կա­րիք ու­նի Հու­նաս­տա­նի խիստ ար­ձա­գան­քին։ «Բար­բա­րոս­նե­րը միայն այդ ձևով կա­րող են հաս­կա­նալ»,- աս­վում է կու­սակ­ցու­թյան հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Էր­դո­ղա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Մի­լո­նա­սը սադ­րանք է ան­վա­նել. «Մեր կու­սակ­ցու­թյան դիր­քո­րո­շումն այն է, որ դա հա­մաշ­խար­հա­յին խն­դիր չէ, այլ զուտ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի թե­մա է։ Այն վե­րա­բե­րում է ուղ­ղա­փա­ռու­թյա­նը, հույ­նե­րին»։ Թե հե­տա­գա­յում ինչ­պես կզար­գա­նան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, չենք փոր­ձի գու­շա­կել։ Հիմ­նախն­դի­րը դեռ նոր է թափ հա­վա­քում։ Ի դեպ, այն հա­յե­րին, ով­քեր հա­մա­ռո­րեն պն­դում են, թե Ա­թա­թուր­քը հրեա դյոն­մե չի ե­ղել. թեր­թեք ար­խիվ­նե­րը և հա­մոզ­վեք, թե Սա­լո­նի­կում ով սե­փա­կան տներ ու­ներ...
Բայց Թուր­քիան խու­ճա­պի ի՞նչ պատ­ճառ ու­նի. չէ՞ որ Ի­րա­նը, կար­ծես, լուռ է մնա­ցել Ս. Սո­ֆիա­յի հար­ցում։ Մի րո­պե համ­բե­րեք, և ա­մեն ինչ պարզ կլի­նի։ Բանն այն է, որ Ի­րանն ար­դեն կրա­կել է թուր­քա­կան տա­րած­քի վրա դեռ մինչև ի­րա­նա­կան ԶՀՀ-ե­րը Սի­րիա տե­ղա­փո­խե­լը և «USS Bonhomme Richard» ա­վիակ­րի վրա­յի պայ­թյու­նը։ Հու­նի­սին հայտ­նել ենք մեր ըն­թեր­ցող­նե­րին, որ Թուր­քիան հան­կարծ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ է սկ­սել քր­դե­րի դեմ Հյու­սի­սա­յին Ի­րա­քում՝ իր ո­րո­շու­մը հիմ­նա­վո­րե­լով իբր նրա­նով, թե քր­դա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան (ՔԲԿ) պար­տի­զան­նե­րը վեր­սկ­սել են հար­ձա­կում­նե­րը թուրք զին­վո­րա­կան­նե­րի վրա։ Քր­դե­րի դեմ Ան­կա­րա­յի ագ­րե­սիա­յի ի­րա­կան պատ­ճառ­նե­րի քն­նու­թյու­նը թող­նենք հե­տա­գա­յին։ Իսկ այժմ հայտ­նենք մի քա­նի նր­բու­թյուն, ո­րոնց մա­սին դիտ­մամբ լռում էինք հու­նի­սին, երբ պատ­մում էինք թուր­քե­րի և քր­դե­րի միջև զին­ված բա­խում­նե­րի մա­սին։ Բանն այն է, որ հու­նի­սին քր­դա­կան աղ­բյուր­նե­րը հա­ղոր­դում էին, որ Թուր­քիա­յի ագ­րե­սիան պաշտ­պա­նել է... Ի­րա­նը՝ նույն­պես հրե­տա­նա­յին ու հր­թի­ռա­յին հար­ված­ներ հասց­նե­լով Հյու­սի­սա­յին Ի­րա­քին։ Ի­րադ­րու­թյունն այն­քան խառ­նաշ­փոթ էր, որ մի շարք ա­րա­բա­կան եր­կր­ներ, ինչ­պես նաև Ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի լի­գա­յի ղե­կա­վար­նե­րը, հան­դես ե­կան ե­լույթ­նե­րով, ո­րոն­ցում Ի­րա­քի դեմ ագ­րե­սիա­յի հա­մար հա­վա­սար չա­փով մե­ղադ­րում էին և Թուր­քիա­յին, և Ի­րա­նին։ Բայց մենք նա­խազ­գում էինք, որ այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րում ինչ-որ բան այն չէ, ուս­տի սպա­սում էինք լրա­ցու­ցիչ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի։ Առն­վազն այն պատ­ճա­ռով, որ հիա­նա­լի հի­շում էինք, որ ՔԲԿ-ն և Ի­րա­նը լուռ հա­մա­ձայ­նու­թյուն ու­նեն, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ թույլ չտան քր­դե­րի և Ի­րա­նի միջև։ Եվ ՔԲԿ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը փաս­տո­րեն կու­սակ­ցու­թյու­նը հանձ­նեց Քրդս­տա­նի ա­զատ կյան­քի կու­սակ­ցու­թյա­նը (ՔԱԿԿ), չնա­յած վեր­ջինս պն­դում է, թե ին­քը ՔԲԿ-ի ի­րա­նա­կան թևն է։ Ար­դյուն­քում, երբ Ի­րա­նը ջախ­ջա­խում էր ՔԱԿԿ-ի ջո­կատ­նե­րը, ՔԲԿ-ի ջո­կատ­նե­րը հա­ճախ նույ­նիսկ օգ­նում էին Ի­րա­նին։
Հի­շեց­նենք. հու­նի­սի 17-ին Ան­կա­րան հայ­տա­րա­րեց Ի­րա­քի հյու­սի­սա­յին մա­սում ՔԲԿ-ի զի­նյալ­նե­րի դեմ «Վագ­րի մա­գիլ» գոր­ծո­ղու­թյունն սկ­սե­լու մա­սին։ Հա­տուկ նշա­նա­կու­թյան զոր­քե­րը մտան Հաֆ­թա­նին շր­ջա­նը։ Թուր­քիա­յի բա­նա­կը գոր­ծում էր ա­նօ­դա­չու սար­քե­րի, մար­տա­կան ուղ­ղա­թիռ­նե­րի և կրա­կա­յին ա­ջակ­ցու­թյան մի­ջոց­նե­րով։ Թուր­քա­կան հար­ձա­կում­նե­րին Ի­րանն ա­ջակ­ցում էր իր տա­րած­քից հար­ված­նե­րով։ Բայց ա­հա թե ինչ հայտ­նի դար­ձավ հու­լի­սի 3-ին թուր­քա­կան «Ա­նա­դո­լու» գոր­ծա­կա­լու­թյան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից։ Պարզ­վում է, որ դեռ հու­նի­սի 24-ին Ի­րա­նի տա­րած­քից հրե­տա­նա­յին հար­ված է հասց­վել Թուր­քիա­յի բա­նա­կա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րին։ Եվ ոչ թե Ի­րա­քում, այլ հենց Թուր­քիա­յի տա­րած­քում։ Այդ պա­հին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ էին ըն­թա­նում Թուր­քիա­յի հա­րավ-արևել­քի Ի­րա­նին սահ­մա­նա­կից շր­ջա­նում։
Պարզ­վեց նաև, որ դեռ այն ժա­մա­նակ Թուր­քիա­յի ՊՆ-ն չի ճշ­տել, թե իր զին­վոր­ներն ըն­կել են Ի­րա­նի տա­րած­քում գտն­վող քուրդ պար­տի­զան­նե­րի՞ կրա­կի տակ, թե՞ դա ե­ղել է թուր­քա­կան այն զին­ված ու­ժե­րի «բա­րե­կա­մա­կան» կրա­կը, ո­րոնք այդ վայ­րե­րում գոր­ծում էին ՔԲԿ-ի ակ­տի­վիստ­նե­րի դեմ։ Բայց պետք է նշել, որ, նախ, ՔԲԿ-ի պար­տի­զան­նե­րը չու­նեն հե­ռա­հար հրե­տա­նի, ու­նեն միայն 3 կմ հե­ռա­հա­րու­թյամբ գու­մար­տա­կա­յին ա­կա­նա­նետ­ներ, ին­չը ոչ մի ձևով չի կապ­վում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պին։ Թուրք զին­վո­րա­կան­նե­րը հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ էին կա­տա­րում Հա­քյա­րի նա­հան­գում։ Ե­թե «Ա­նա­դո­լու» գոր­ծա­կա­լու­թյու­նը և Թուր­քիա­յի ՊՆ-ն չեն ստում, ա­պա հե­ռա­հար հրե­տա­նուց թուրք զին­վո­րա­կան­նե­րին կա­րող էին հրե­տա­կո­ծել միայն ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը՝ կամ ի­րա­նա­կան բա­նա­կի, կամ ԻՀՊԿ-ի, ո­րոնք էլ ի­րա­կա­նաց­նում են Ի­րա­նի պե­տա­կան սահ­ման­նե­րի պահ­պա­նու­թյու­նը երկ­րի բո­լոր մա­սե­րում։
Ի­րա­քի քր­դե­րի դեմ թուր­քա­կան ագ­րե­սիա­յի, ինչ­պես և Ի­րա­նի տա­րած­քից թուրք զին­վո­րա­կան­նե­րին հրե­տա­կո­ծե­լու այդ պատ­մու­թյու­նը բա­վա­կան «մութ» է, բազ­մա­թիվ ան­հայտ­նե­րով։ Որ­պես աշ­խա­տան­քա­յին վար­կած մենք ա­ռայժմ տես­նում ենք այս­պի­սի տար­բե­րակ. ՔԱԿԿ-ի ա­հա­բե­կիչ­նե­րը հա­ճախ են հար­ձակ­վել Ի­րա­նի վրա, թե­կուզ Ի­րա­քից, բայց... ա­մե­րի­կա­ցի­նե­րի կամ թուր­քե­րի հո­վա­նու տակ։ Դեպ­քեր են ե­ղել, երբ նրանք փոր­ձել են Ի­րան ներ­խու­ժել ան­գամ Թուր­քիա­յի տա­րած­քից։ Դա ար­ձա­նագր­վել է և՛ նա­խորդ տա­րի­նե­րին, և՛ ըն­թա­ցիկ տա­րում։ Օգտ­վե­լով այն բա­նից, որ թուր­քե­րը հար­ձակ­վել են Հյու­սի­սա­յին Ի­րա­քի վրա՝ իբր հե­տապն­դե­լով ՔԲԿ-ի պար­տի­զան­նե­րին, Ի­րանն իր հեր­թին հաշ­վար­կեց, որ պա­տեհ ժա­մա­նակ է ՔԱԿԿ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ցե­րը լու­ծե­լու, միա­ժա­մա­նակ, հար­վա­ծե­լով թուրք զին­վո­րա­կան­նե­րին, ակն­հայ­տո­րեն հաս­կաց­րեց, որ Թեհ­րա­նում միա­միտ­ներ չկան, և Թեհ­րա­նը եր­բեք չի հա­վա­տա­ցել թուր­քե­րի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, թե իբր Ան­կա­րան «տե­ղյակ չէ», թե թուր­քա­կան տա­րած­քից ով է հար­ձակ­վում Ի­րա­նի վրա։ Ան­ցած ա­միս­նե­րին մենք զգու­շաց­նում էինք, որ Ի­րա­նը բազ­մա­թիվ կու­տակ­ված հար­ցեր ու­նի թուրք նա­խա­գահ Էր­դո­ղա­նին տա­լու, և գա­լու է այն պա­հը, երբ Թեհ­րա­նը «մուկ ու կա­տու է խա­ղա­լու» Թուր­քիա­յի հետ։ Հենց դրա­նով է բա­ցատր­վում այն փաս­տը, որ հու­նի­սի 24-ի ի­րա­նա­կան հրե­տա­կո­ծու­թյու­նից հե­տո թուր­քերն այդ­պես էլ չհա­մար­ձակ­վե­ցին որևէ բա­նում մե­ղադ­րել հենց Ի­րա­նին։
Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նին, ա­պա մենք ու­շադ­րու­թյուն դարձ­րինք հետևյալ հան­գա­ման­քին։ Բաղ­դա­դում Ի­րա­նի զին­վո­րա­կան կցորդ Մոս­տա­ֆա Մո­րա­դյա­նը հան­դի­պել է Ի­րա­քի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ջու­մա Սաա­դու­նի հետ, և բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում «նրանք ու­սում­նա­սի­րել են ռազ­մա­կան ու պաշտ­պա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ընդ­լայ­նե­լու ու­ղի­նե­րը»։ Այ­նու­հետև զին­վո­րա­կան կցորդ Մո­րա­դյա­նը հու­լի­սի 3-ին բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել Ի­րա­քի խոր­հր­դա­րա­նի անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Մո­հա­մեդ Հայ­դա­րի հետ, և նրանք «դի­տար­կել են անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­ման ու­ղի­նե­րը»։ Հան­դիպ­ման ըն­թաց­քում կող­մերն ըն­դգ­ծել են ար­դեն ստո­րագր­ված ռազ­մա­կան ու պաշտ­պա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րե­րի կա­տար­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ի­րա­քյան կող­մը բարձր է գնա­հա­տել Ի­րա­քին Ի­րա­նի ա­ջակ­ցու­թյու­նը ԻՊ («Իս­լա­մա­կան պե­տու­թյուն») ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման դեմ իր երկ­րի պայ­քա­րում, հայ­տա­րա­րե­լով, որ դա Ի­րա­նի և Ի­րա­քի եղ­բայ­րու­թյան օ­րի­նակ է։ Մեր կար­ծի­քով, Ի­րա­նի զին­վո­րա­կան կցորդ Մո­րա­դյանն իր ի­րաք­ցի զրու­ցա­կից­նե­րի հետ քն­նար­կել է նաև ՔԱԿԿ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ցը, ինչ­պես նաև Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և թուր­քե­րի հրե­տա­կո­ծու­թյու­նը։ Չէ՞ որ ի­րան­ցի­ներն ու ի­րաք­ցի­նե­րը ևս մեկ ան­գամ հի­շեց­րին տա­րա­ծաշր­ջա­նին, որ Ի­րա­նի և Ի­րա­քի շիա­նե­րը եղ­բայր­ներ են...
Հի­մա թուր­քե­րի աչ­քի ա­ռաջ են ա­մե­րի­կյան «USS Bonhomme» ա­վիակ­րի պայ­թյու­նը և հր­դե­հը։ Ինչ-որ մե­կը կար­ծում է թե թուր­քե­րը քաջ ու ան­վա՞խ են։ Նման կար­ծիք ու­նե­ցող­նե­րը սխալ­վում են կամ էլ մեզ խա­բում, թե այդ­պի­սի բարձր կար­ծիք ու­նեն թուր­քե­րի ու Թուր­քիա­յի մա­սին։ Ան­կա­րան հո հաս­կա­նում է, որ, Աստ­ված չա­նի, ե­թե ա­մե­րի­կյան ա­վիակ­րի վրա պայ­թյու­նը Ի­րա­նի ԻՀՊԿ-ի «Քոդ­սի» ձեռ­քի գործն է։ Չէ՞ որ դա նշա­նա­կում է, որ Թեհ­րա­նում հրա­ման է տր­վել. «Սկ­սենք որ­սը»։ Եվ Ի­րա­նի տա­րած­քից հու­նի­սի 24-ի հրե­տա­կո­ծու­թյու­նը նա­խազ­գու­շա­ցում է։ Ան­կա­րա­յի հաս­ցեին Ի­րա­նի ակ­նար­կը կա­րե­լի է հաս­կա­նալ միայն այս ո­գով. կամ հե­ռա­ցեք ԱՄՆ-ից և Իս­րա­յե­լից, կամ հա­ջորդ գոր­ծո­ղու­թյու­նը («վթար, հր­դեհ և պայ­թյուն»- բե­րում ենք գե­նե­րալ-մա­յոր Քա­հա­նիի նշած կար­գով) կա­րող է տե­ղի ու­նե­նալ... Թուր­քիա­յի ներ­սում որ­տեղ ա­սես, ցան­կա­ցած զո­րա­մա­սի, ցան­կա­ցած օ­բյեկ­տի դեմ։ Ինչ­պես տես­նում ենք, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցում են, որ հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սեր­տո­րեն կա­պակց­ված են այն ա­մե­նի հետ, ինչն Ի­րա­նի դեմ նա­խա­պատ­րաս­տում են նրա ար­տա­քին թշ­նա­մի­նե­րը, և նրա հետ, թե այդ թշ­նա­մի­նե­րին ին­չով է պա­տաս­խա­նում Ի­րա­նը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 15567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ