ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մենք ոտք ենք դնում նոր սառը պատերազմ, որ կարող է նշանավորել մեր ելքը պատմությունից

Մենք ոտք ենք դնում նոր սառը պատերազմ, որ կարող է նշանավորել մեր ելքը պատմությունից
01.05.2020 | 10:31

Պանդեմիան բացահայտում է խոր փոփոխություններ միջազգային համակարգում, որ Արևմուտքի երկրները հաճախ հակված են անտեսել: Միայն ուժի քաղաքականությունը և գլոբալ մարտահրավերների ռեալիստական գնահատականը թույլ կտա Եվրոպային խուսափել ռազմավարական մարգինալացումից՝ գրում է Պիեռ Անրի դ'Արժանսոնը Le Figaro-ում:

Ճգնաժամի ժամանակ 3 ապշեցուցիչ իրողություններ են արձանագրվել: Առաջին՝ վտանգավոր իրավիճակի իրազեկումից անմիջապես հետո բոլորը վերադարձան տուն՝ իրենց երկիր: Մի ժամում զբոսաշրջիկները երջանիկ ճանապարհորդների կարգավիճակից անցան անցանկալի արտասահմանցիների կարգավիճակի, որ երբեմն ենթարկվում էին թշնամական վերաբերմունքի հյուրընկալ երկրում: Հաջողակ գլոբալացումը դեն նետեց դիմակը: Աշխարհի քաղաքացիները ինչ-որ տեղ անհետացան: Զբոսաշրջիկները, ուսանողները, բիզնեսմենները դարձան այն, ինչ միշտ եղել են՝ օտարերկրացի: Իհարկե, երբ ճգնաժամն ավարտվի, ապրանքաշրջանառությունն ու մարդկանց տեղաշարժը կվերականգնեն սովորական ընթացքը, բայց մենք, եվրոպացիներս, ում հորդորում էին ավելի շատ «բացվել», այլևս չենք հավատալու գլոբալիստական հիմնարար ճշմարտությանը, որ ցանկացած մարդ իր տանն է, որտեղ էլ լինի:


Երկրորդ ապշեցուցիչ փաստը՝ միջազգային համերաշխության չգոյությունը ճգնաժամի պայմաններում: Վարակը մեր օրերում, ինչպես անցյալում, չեն ճանաչում մարդկության ընդհանուր թշնամի: Յուրաքանչյուր պետություն սկսեց իրականացնել իր սեփական ռազմավարությունը՝ չհամակարգելով գործողությունները մյուսների հետ, չդիմելով տարածաշրջանային կազմակերպություններին և չդադարելով հայտարարել իր աշխարհաքաղաքական ամբիցիաների մասին: Երբ ինչ-որ օգնություն էր տրամադրվում, օգնության թաքնված պատճառների մասին մտահանգումները զրոյացնում էին ժողովուրդների միջև բարեկամության հաստատմանը նրա օգուտը: Վիրուսի դեմ պայքարում այսօրինակ ազգային ինքնամեկուսացումը ստիպում է Եվրոպայի էլիտաներին ընդունել այն, ինչ իրենք տասնամյակներ մերժել են՝ համաշխարհային հանրության հիմնական աղյուսը մնում է ազգը:
Երրորդ ցուցանիշը Չինաստանի ու Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական լարվածության բևեռացումն է, որ ձևավորում է նոր սառը պատերազմի ուրվագծերը, որի կառուցվածքի առանցքը Չինաստան-ԱՄՆ է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գաղափարական անտագոնիզմից զրկված աշխարհը վերականգնեց քաղաքակրթական բաժանումները բազմաբևեռ աշխարհում, որտեղ գերակայում է ԱՄՆ-ը: Ներկա ճգնաժամով ընդգծված նորությունը Չինաստանի աճող ազդեցությունն է իբրև միակ «հակառակորդի», որ կարող է ու պատրաստ է ԱՄՆ-ին և Արևմուտքին դեն նետել համաշխարհային առաջնորդի իրենց տեղից: Գլոբալ տնտեսական հոսքերի քարտեզին հայացքը վկայում է, որ Եվրոպան, բոլորովին էլ ծայրամաս չլինելով, այսօր դարձել է բուֆերային գոտի Չինաստանի ու ԱՄՆ-ի առճակատման համար: Ի՞նչ կարող է ու ի՞նչ պետք է անի Եվրոպան այս նոր դասավորության մեջ, որ պահպանի սեփական ճակատագրի վերահսկողությունը: Անհապաղ ու վճռորոշ 3 գործողություններ կան: Առաջին՝ անհրաժեշտ է Եվրոպային վերակողմնորոշել դեպի սեփական ներքին շուկան: Երկրորդ գործողությունը վերահսկողությունն է սեփական ֆիզիկական սահմանների՝ ճգնաժամը ցույց տվեց, որ դա լիովին հնարավոր է: Երրորդ գործողությունը՝ առավել հավասարակշռված հիմքի վրա ամրապնդել Արևմտյան բլոկը ԱՄՆ-ի հետ, բայց այնպես, որ ուղղված չլինի Ռուսաստանի դեմ: Խաղաղությունը երբեք հնարավոր չէ առանց հստակ գիտակցելու միջազգային ասպարեզում ուժերի հավասարակշռությունը և նրանց հետ հաշտվելու ձգտումները: Թուլանալ՝ նշանակում է հակառակորդին մղել հարվածի: Արևմուտքն այսօր բաժանված է ավելի, քան երբևէ, որ նրա գլխավոր թուլությունն է: Կա աշխարհաքաղաքական խաղադրույք, որ սխալ է հասկացվում Եվրոպայում ու ԱՄՆ-ում, մինչդեռ, որքան էլ պարադոքսալ է, լավ են ընկալում նրանց հակառակորդները: Գնդակը, իհարկե, ԱՄՆ-ի դաշտում է, որի վերաբերմունքը Եվրոպային իբրև Կայսրության ճանապարհի առաջին աստիճանի, որ ռուսական ու մերձավորարևելյան հարձակումների չեզոքացման համար է, կարող է արդարացված լինել, եթե համարենք, որ նրանք միակ գերտերությունն են: Բայց ինչպես Հռոմեական կայսրության դեպքում, տարբեր բաղկացուցիչ մասերի բաժանումը կարող է ազդարարել միայն բուն Կայսրության անկումը:
Պիեռ Անրի դ'Արժանսոն, Le Figaro


Հ.Գ. Փաստացի ավերածություններ գործելով տնտեսության մեջ՝ կորոնավիրուսի պանդեմիան առավել տեսանելի է դարձնում Արևմուտքի բաժանվածությունը երկու մասի՝ ԱՄՆ և ԵՄ, ու ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վերանայման անհրաժեշտությունը: Գլոբալացումը սովորական գործընթաց է, որ ունի դրական ու բացասական կողմեր: Համաշխարհային այլ գործընթացներ սրում են մեկ դրականը, մեկ բացասականը: Խնդիրը նոր աշխարհակարգի ձևավորման ճիշտ հիմքեր դնելն է, ոչ թե հակասությունները, հիբրիդային պատերազմները, այլ՝ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ պայմանները: Ընդամենը, բայց դա հասկանալու ու անելու համար միայն կորոնավարակի պանդեմիան քիչ է, քաղաքական կամք ու հանդգնություն է պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ