ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իտալիան՝ փակի տակ

Իտալիան՝ փակի տակ
09.03.2020 | 10:35

Իտալիայի իշխանությունները կարանտին են հայտարարել հյուսիսային շրջաններում, որտեղ մոլեգնում է կորոնավիրուսը: Ելքն ու մուտքը այդ շրջաններ փաստացի փակվել են:

Կարանտինի գոտում 16 միլիոն մարդ կա: Սահմանափակումների մասին հայտարարեց վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Կարանտին է ամբողջ Լոմբարդիայում և 14 շրջաններում՝ Մոդենայում, Պարմայում, Պյաչենցայում, Ռեջո Էմիլիայում, Ռինինիում, Պեսարոյում, Ուրբինոյում, Ալեսանդրիայում, Աստիում, Նովարայում, Վերբանո-Կուզիո-Օսոլոյում, Վերչելիիում, Պադուայում, Տրևիզոյում: Կարանտինի գոտում են Միլանն ու Վենետիկը: Կոնտեի խոսքով՝ խոսքը ոչ միայն այդ տարածքներ մուտք ու ելքի արգելման մասին է, այլև կարատինի գոտում տեղաշարժի: Մարզական միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Կարանտինը կտևի մինչև ապրիլի 3-ը: Եվրոպայում ամենից շատ Իտալիան է տուժել կորոնավիրուսից: Վերջին տվյալներով՝ 5900 վիրուսակիր կա, 1200-ը՝ մեկ օրում, դա կորոնավիրուսի բռնկման ամենաբարձր ցուցանիշն է: Covid-19-ի պատճառով արդեն 230 մարդ մահացել է, 50-ը մեկ օրում: «Մենք բախվել ենք արտակարգ իրավիճակի ազգային մասշտաբի: Մենք պետք է կրճատենք այդ վարակի տարածումը և թույլ չտանք իրադարձությունների այնպիսի զարգացումը, որ մեր հիվանդանոցները չկարողանան գլուխ հանել»՝ լրագրողներին ասել է վարչապետը: Մինչև հիմա հյուսիսային Իտալիայում կարանտինի մեջ է 50000 մարդ: Իտալիայում հիմա ակտիվ քննարկում են փաստը, որ անցած շաբաթը ճգնաժամային էր, և կա մեկ հարց՝ կկարողանա՞ երկիրը կասեցնել կորոնավիրուսի տարածումը: Եթե հիվանդացածների թիվը նվազեր, կնշանակեր, որ վիրուսի տարածման զսպիչ մեխանիզմներն աշխատում են: Բայց նրանք չաշխատեցին:

Քանի որ հիվանդացածների թիվը մեծանում է, կառավարությունը որոշել է նոր փուլի անցնել՝ բավականին դրամատիկ: Դա լիակատար մեկուսցումը չէ՝ ինքաթիռները շարունակում են թռչել, գնացքները երթևեկում են, մուտքն ու ելքը կթույլատրվի արտակարգ կամ բացառիկ դեպքերում: Բայց ոստիկանությունը կարող է կանգնեցնել մարդկանց ու հարցնել՝ ինչու՞ են գնում կարանտինի գոտի: Իսկ ուշ չէ՞: Կորոնավիրուսը շրջանառվում էր Իտալիայում մի քանի շաբաթ՝ մինչև սկսեցին բացահայտել: Եվ հիմա վարակի դեպքերն ի հայտ են եկել բոլոր 22 շրջաններում: Իտալիայի իշխանությունները հիմա ամենալուրջ քայլեր են ձեռնարկում՝ նվազեցնելու վարակի գոտիները: Արգելված են հարսանիքները ու հուղարկավորումները, կրոնական ու մշակութային միջոցառումները: Փակ են կինոթատրոնները, գիշերային ակումբները, ֆիտնես կենտրոնները, լողավազանները, թանգարանները, լեռնադահուկային առողջարանները: Ռեստորաններն ու սրճարանները աշխատում են 06:00- 18:00, պայմանով, որ այցելուները միմյանցից 1 մետր հեռու նստեն: Մարդկանց հորդորում են հնարավորինս շատ տանը մնալ, կարանտինը խախտողները 3 ամսով կբանտարկվեն: Կառավարությունը աշխատանքի է կանչում թոշակի անցած բժիշկներին՝ օգնելու համաճարակի կանխմանը:

BBC


Հ.Գ. Կորոնավիրուսի դեպք է գրանցվել և Վատիկանում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում առաջին անգամ կիրակնօրյա քարոզը տեսակապով է ընթերցել: Սուրբ Պետրոսի հրապարակում պապի քարոզը լսելու համար հավաքվում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր մարդիկ աշխարի տարբեր երկրներից: Ֆրանցիսկոս պապն «Աստծո հրեշտակ» (Angelus) աղոթքը կարդացել է ոչ թե Վատիկանի Առաքելական պատուհանից, այլ գրադարանից: Աղոթքը հեռարձակվել է տեսակապով և ցուցադրվել Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա, հրապարակում հավաքված մարդկանց թիվն իշխանությունը սահմանափակել է: Պապի աղոթքը հեռարձակել են նաև հեռուստատեսությունը և կայքերը: «Մենք այսպես ենք աղոթում՝ հաշվի առնելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու կառավարության հանձնարարականը»,- աղոթքից առաջ ասել է Ֆրանսցիսկոս պապը: Հուսանք, որ տներից դուրս չգալու հորդորը գոնե կնպաստի Իտալիայում ծնելիության բումին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ