Մեծ Բրիտանիան նորացնում է միջմայրցամաքային բալիստիկ Trident II հրթոիռների արտագլխիկները՝ փոխարինելով նորերով, որ ստեղծվել է ԱՄՆ-ի հետ համատեղ: Մեծ Բրիտանիայի Պն նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ կառավարությունը վճռել է նորացնել մարտագլխիկները, որ տեղակայված են Vanguard սուզանավերի վրա և տեղակայվելու են Dreadnought ռազմանավերի վրա, որ կհամալրեն Միացյալ թագավորության ռազմածովային նավատորմը 2030-ականների սկզբին: Այս որոշումը ուղղակի կապ չունի աշխարհաքաղաքական որևէ իրադարձության հետ, պայմանավորված է միջուկային զսպման համակարգի աջակցության ծրագրերի հետ՝ 2030-ից հետո: Աջակցության ծրագիրը սկսվել է 2007-ին: «Ռազմավարական պաշտպանության ու անվտանգության վերլուծության» մեջ, որտեղ շարադրված են Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զարգացման մի քանի տարվա սկզբունքները, 2015-ից կա «անկախ նվազագույն հուսալի զսպում» հասկացությունը: Այս սկզբունքը հաստատել է խորհրդարանական քվեարկությունը՝ 2016-ին Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Ծովում անդադար զսպում» սկզբունքին, որի համաձայն ծովում միշտ պետք է հերթապահի Vanguard սուզանավ՝ նվազագույնը մեկ Trident հրթիռով: Առաջին անգամ այդ ծրագրերի մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին, երբ Վաշինգտոնի միջուկային զսպման հարցերով սամիթում այդ մասին բաց խոսեցին ամերիկացի բարձրաստիճան երկու պաշտոնյա: Ամերիկացիներն արդեն այն ժամանակ ընդունեցին, որ բրիտանական նոր մարտագլխիկը կստեղծվի տեխոնոլոգիաներով, որ մշակվել է ամերիկյան նոր W93 մարտական բլոկի համար: Տեխնոլոգիան մշակում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչությունը: Ամերիկյան ու բրիտանական մարտագլխիկները առանձին արտադրանք են լինելու, ոչ թե մեկի երկու տարատեսակ, բայց փորձագետների կարծիքով՝ փաստը,, որ տեղակայվելու են մեկ հրթիռի վրա, այնումենայնիվ, նրանց նմանեցնում է:
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջուկային ծովային ուժերն օգտագործում են Trident բալիստիկ հրթիռները, այնուամենայնիվ՝ ամեն երկիր ունի հրթիռների իր մարտագլխիկները: Բրիտանական Trident Holbrook մարտագլխիկը 100 կիլոտոն հզորության է (հնարավոր է՝ կան և նվազ հզորության տարբերակներ) և սպառազինության է ընդունվել 1990-ականներին Vanguard սուզանավերի հետ: ԱՄՆ-ում այդ հրթիռների վրա երկու տեսակի մարտագլխիկներ են դնում, առավել հզորը՝ 475-կիլոտոն W88ը և 100-կիլոտոն W76-ը (այս մարտագլխիկի 3 տարբերակ կա, որից մեկը գերթեթև է): Հիմա Trident II հրթիռները ԱՄՆ-ում տեղակայված են 14 ռազմավարական «Օհայո» սուզանավերի վրա, որոնցից յուրաքանչյուրը արձակման 24 մեխանիզմ ունի: Բրիտանիայում 4 Vanguard սուզանավերից յուրաքանչյուրի վրա 16 հրթիռ կա: ԱՄՆ-ում «Օհայոներին» հաջորդ տասնամյակում կփոխարինեն «Կոլամբիաները», որոնցից յուրաքանչյուրի վրա կլինի 16 Trident հրթիռ: Մեծ Բրիտանիայում Vanguard-ներին կփոխարինեն Dreadnought-ները, որոնց վրա կլինեն 8-12 հրթիռներ: Անկախ ռուս փորձագետ Իլյա Կրամնիկը ասել է, որ երկու տարբեր մարտագլխիկների առկայությունը յուրաքանչյուր երկրում մեկ հրթիռի համար կարևոր է 2 պատճառներով: Առաջին՝ Բրիտանիան ուզում է պահպանել միջուկային զենքի արտադրությունն իր տարածքում: «Պետք է նկատի ունենալ, որ բրիտանացիները պատմականորեն մշակել են սեփական լիցքերը: Կարծում եմ, որ նոր լիցքի նախագծման գլխավոր խնդիրը հենց միջուկային զենքի ստեղծման սեփական բրիտանական դպրոցի պահպանումն է, որպեսզի Մեծ Բրիտանիայի՝ իբրև միջուկային տերության զարգացման հեռանկարը պահպանվի»՝ գտնում է Կրամնիկը: Բայց գլխավոր պատճառը, նրա խոսքով, այն է, որ միջուկային զենքի արտահանումն արգելված է. «Տեխնոլոգիաների փոխանակումը հնարավոր չէ արգելել, դա դեռ Մանհետենի նախագծով է սկսվել»:
BBC
Հ.Գ. Միջուկային զենքի արտահանումն արգելված է, իսկ Թուրքիան ուզում է Ռուսաստանից միջուկային զենք ստանալ: Նվազագույնը՝ տեխնոլոգիաներ: Բայց այս պատմությումը գուցե ինչ-որ ժամանակով մոռացվի: Տարօրինակ է, որ տարածաշրջանում միակ աէկ ունեցող Հայաստանը չի ցանկանում զարգացնել իր՝ միջուկային տերության հեռանկարները: Գոնե տեսականորեն: Ատոմային էներգետիկայի նախարարության ստեղծումով: Երկրորդ աէկի կառուցումով: Եվ տասնյակ հարցերով, որ հրապարակային չեն, բայց չափազանց կարևոր են ցանկացած երկրի ինքնիշխանության համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ