Վաշինգտոնը՝ սիոնիստական վարչակարգի շահերի պաշտպան
21.01.2020 | 00:47
Մենք արդեն գրել ենք, որ ընթացիկ տարին չափազանց անսպասելի և բուռն սկսվեց։ Բայց միանգամայն տարբեր բաներն իրար խառնելը ճիշտ չէ, ուստի կփորձենք բացահայտել Հայաստանի շրջակա տարածաշրջաններում ամերիկյան սադրանքների էությունը։ 2020 թ. հունվարի 3-ին ԱՄՆ-ը անցավ «կարմիր գիծը»՝ սպանելով Իրանի ԻՀՊԿ-ի «Քոդս» հատուկ ջոկատի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիին։ Պետական ահաբեկչության այդ գործողության արձագանքն Իրանում ցույց է տալիս, որ ամերիկացիները պատերազմ են հայտարարել ոչ միայն այդ երկրի պետական կառույցներին, այլև Իրանի ողջ ժողովրդին։ Վաշինգտոնի սիրտը չդիմացավ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից տասնամյակներով կիրառվող պատժամիջոցներն ավելի են ամրապնդում նման ուժերին դիմադրելու իրանցի ժողովրդի կամքը։
Այժմ փորձագետների և մեկնաբանների գերակշռող մեծամասնությունն զբաղված է ապարդյուն գործով՝ գուշակությամբ, թե ինչ կլինի հետո։ «Հետոն» արդեն եկել է, ընդ որում, գեներալ Սոլեյմանիի դեմ ահաբեկչությունից առաջ։ Կարևոր է հասկանալ, թե ինչի էր ուզում հասնել և ինչի կհասնի ԱՄՆ-ը իր այս արարքով, որը պաշտոնապես դատապարտեցին Ռուսաստանը, Չինաստանը, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչը նույնիսկ անսպասելի էր, այնքան է այդ միջազգային կառույցը վարկաբեկված հօգուտ ԱՄՆ-ի իր հաճկատարությամբ։ Կարևոր է նաև պարզել, թե որտեղ և ինչ մակարդակում է տեղեկատվական արտահոսք եղել. չենք կարծում, թե Սոլեյմանին անձամբ է տեղեկացրել ամերիկացիներին, թե իր ինքնաթիռը երբ է վայրէջք կատարելու Բաղդադում։ Այսպես թե այնպես, չարագործներն արագորեն կգտնվեն և կստանան իրենց արժանի պատիժը։
Սակայն՝ հերթով. չէ՞ որ ահաբեկչական գործողությունն սկսվել է դեռ 2019 թ. դեկտեմբերի 27-ին և 29-ին։ Սոլեյմանիին առաջին անգամ չէ, որ փորձել են սպանել։ Քչերը կհիշեն, որ մի երկու տարի առաջ Իսրայելը պարծանքով հայտարարեց, թե Դամասկոսի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման ժամանակ հաջողվել է «սպանել» Սոլեյմանիին։ Իսրայելցիներն այնքան էին համոզված, որ նա սպանվել է, որ շնորհավորում էին իրար։ Բայց հետո եկավ սթափվելու դառը պահը. գեներալը շուտով հայտնվեց Իրանի նախկին նախագահ Հաշեմի-Ռաֆսանջանիի թաղմանը (2017 թ. հունվար)։ Հետո Իսրայելը գեներալին «սպանեց» 2018-ին, բայց նա դարձյալ ողջ-առողջ հայտնվեց Թեհրանում։ Այդ ժամանակ սույն տողերի հեղինակը բացահայտ ծիծաղեց իսրայելցիների վրա, թե՝ «այնտեղ չեք փնտրում», և դա ճշմարտություն էր, քանի որ Սիրիայում Սոլեյմանին հաճախ էր հայտնվում «անորսալիորեն»։ Այլ էր Իրաքը, ուր նա ժամանում էր բացեիբաց, որովհետև հարգված էր և՛ շիաների, և՛ քրդերի, և՛ անգամ սուննի բեդվինների կողմից։ Սոլեյմանիին լիովին կարելի է համեմատել միջնադարի նշանավոր քուրդ, խաչակիրներին հաղթող Սալահ ադ Դինի (Սալահեդդին) հետ, իսկ այդպիսի մարդիկ անգամ իրենց մահից հետո է՛լ ավելի են համախմբում իրենց կողմնակիցներին։ Ճիշտ է հայտնի գրող Աբբաս Ջուման. այժմ թշնամիների համար կենդանի գեներալ Սոլեյմանիից ավելի սարսափելի կդառնա որպես նահատակ զոհված Սոլեյմանին, և ամեն ինչ հենց այդպես է ընկալվում ոչ միայն Իրանում, այլև գրեթե ողջ մուսուլմանական աշխարհում։
2019 թ. դեկտեմբերի 27-ի ամերիկյան սադրանքի մասին առանձին կգրենք։ Այն ժամանակ ամերիկացիները փորձում էին սադրանք սարքել ՌԴ-ի և Չինաստանի դեմ՝ ցանկանալով ձախողել Հնդկական օվկիանոսի հյուսիսում Իրանի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի եռակողմ ռազմածովային զորավարժությունները։ Իսկ դեկտեմբերի 29-ին ամերիկացիները հարվածներ հասցրին «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» իրաքյան շիա աշխարհազորի բազաներին ու դիրքերին և՛ Իրաքում, և՛ Սիրիայում։ Այժմ ԱՄՆ-ը խոստովանել է, որ դրանք կետային հարվածներ չէին, այլ գրեթե ծիսական (դեն նետենք կասկածները. հրեական բազմաթիվ համայնքներ ավանդական Խանուկա տոնը նշում են հենց դեկտեմբերի 29-ին) զանգվածային սպանություն, որովհետև զոհվել է մինչև 2000 խաղաղ քաղաքացի, որոնք որևէ կապ չունեին «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» հետ։ Դրանից հետո իրադրությունը ծայրահեղ սրվեց. եղան Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակվելու փորձեր, խիստ ոճով պահանջներ հնչեցին Իրաքից ամերիկյան բոլոր զորքերն անվերապահորեն հանելու մասին։ Այաթոլա Մուքդադա աս Սադրը արտահայտվեց իր «Մահդի բանակը» շտապ վերականգնելու մասին, այն բանակը, որը 2000-ականների սկզբում բավականաչափ ջարդեց ամերիկացիների կողերը, երբ նրանք փորձում էին սպանել հենց աս Սադրին։ Թող չհավատացողները ներեն ինձ թեմայից հեռավոր շեղման համար և չտրտնջան, թե այստեղ ի՞նչ կա Սոլեյմանիի և նրա սպանության հնարավոր պատասխանների մասին։ Այդ ամենը հենց նրա մեջ է, որն այժմ կարդում եք։ Չէ՞ որ մինչև Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սկիզբն էլի ինչ-որ բան կար. դեկտեմբերին ամերիկացիներն իրենց զորքերն անընդհատ Սիրիայից Իրաք և հակառակ տեղափոխելով՝ պարզապես հետախուզում էին՝ նոր պատերազմ սկսելու համար, որի մեջ անպայման ցանկանում էին ներգրավել Իրանը։
Այդ «ինչ-որ բանը» RT Arabic հեռուստաալիքին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը գողանում է սիրիական նավթը, իսկ նախագահ Թրամփը Սիրիայի ժողովրդի կամքին հակառակ կողոպտում է նրան և «միջազգային գող է»։ «Մենք հույս ունենք, որ շուտով կդադարի ամերիկացիների այդ ապօրինի վերահսկողությունը սիրիական մի քանի շրջանների նկատմամբ,- ասել է քաղգործիչը։- Մենք պատրաստ ենք օգնություն տրամադրելու Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու համար ի պատասխան սիրիական իշխանությունների խնդրանքի և մեր հնարավորությունների չափով»։ Հասկանալի է, որ հենց հանգուցյալ գեներալ Սոլեյմանին պետք է լիներ մեկը նրանցից, ովքեր կօգնեին Սիրիային, որպեսզի ԱՄՆ-ի զորքերը հեռացնի տարածաշրջանից։ Այնքան էլ կարևոր չէ, թե այդ ուղղությամբ ով և ինչպես կպլանավորեր Սիրիայի և Իրանի գործողությունները, կարևորն այն էր, որ շահագրգիռ կողմերը պատրաստվում էին ամերիկացիներին վռնդելու ինչպես Սիրիայից, այնպես էլ Իրաքից։ Արդեն Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա գրոհելու փորձերից հետո Վաշինգտոնից բոլոր ամերիկացիներին անվտանգության համար Իրաքից հեռանալու կոչ արեցին։ Դեկտեմբերի 30-ին Բաղդադում Իրանի դեսպանությունը պաշտոնական հայտարարությամբ դատապարտեց ԱՄՆ-ի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումը, ավելացնելով, որ այդ քայլը կոչված է ծառայելու տարածաշրջանում Իսրայելի շահերին։ Դեսպանությունը ցավակցություն հայտնեց Իրաքի ժողովրդին ու զոհվածների ընտանիքներին՝ հավելելով, որ Վաշինգտոնի այդ քայլերը տարածաշրջանի անկայունության և անվտանգության բացակայության հիմնական գործոնն են։ «ԱՄՆ-ի այդ քայլը համապատասխանում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու Վաշինգտոնի քաղաքականությանը, որը հիմնված է անհամոզիչ արդարացումների և անհիմն մեղադրանքների վրա՝ նպատակ ունենալով պաշտպանելու սիոնիստական վարչակարգի շահերը»,- ընդգծվում էր հայտարարության մեջ։
Իսկապես, ինչպես հաղորդել են քրդական ԶԼՄ-ները (այժմ Իրաքում հօգուտ ամերիկացիների հանդես են գալիս միայն Էրբիլի քրդերը, մասնավորապես քրդական տարածաշրջանային կառավարության նախագահ Նեչիրվան Բարզանին), հունվարի 2-ին Իրաքում ԱՄՆ-ի դեսպանությունը որոշել է դադարեցնել բոլոր հրապարակային գործողությունները դեսպանատան մոտ իրանամետ աշխարհազորայինների կողմնակիցների հավաքվելու պատճառով։ «ԱՄՆ-ի դեսպանատան տարածքի վրա աշխարհազորայինների հարձակումների պատճառով բոլոր հյուպատոսական հրապարակային գործողությունները դադարեցված են մինչև հետագա ծանուցումը,- ասվում էր դեսպանության հայտարարության մեջ։- Հետագա բոլոր հանդիպումները դադարեցված են»։ Արդեն հունվարի 3-ին (հավանաբար Սոլեյմանիի սպանությունից և ամերիկյան ահաբեկչությունից մյուս անձանց զոհվելուց հետո) Իրաքի նավթի նախարարությունը հաստատել է, որ Իրաքի հարավի նավթային ընկերությունների ամերիկացի աշխատակիցները հեռանում են երկրից, բայց օտարերկրացի մյուս աշխատողները առայժմ մնում են։ «Նավթի նախարարությունը ժխտում է օտարերկրացի աշխատակիցների հեռանալը, բացառությամբ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող մի շարք աշխատակիցների, որոնք մեկնում են ի պատասխան իրենց կառավարության նախազգուշացման,- ասվում է հայտարարության մեջ։ -Ողջ Իրաքի նավթահանքերում պայմանները նորմալ են, իսկ հանույթը և արտահանումը չեն տուժել»։ Բանն այն է, որ նույն օրվա առավոտյան ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խստացրել էր պահանջներն իր քաղաքացիների նկատմամբ և հայտարարել անվտանգության սպառնալիքի մասին, Իրաքում ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին երկրից անհապաղ հեռանալու և Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատանը չմոտենալու կոչ արել։ Նշենք, որ այժմ Իրաքում գործում է միայն Էրբիլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը՝ Բարզանիի կլանի հովանու ներքո։
Իրաքում ամերիկացիները, բացի գեներալ Սոլեյմանիից, էլ ու՞մ են սպանել։ Դա պարզելուց հետո ակնհայտորեն կերևա Իսրայելի և Իրաքում նրա գործակիցների, մասնավորապես Բարզանիի կլանի հետքը։ Դեկտեմբերի 25-ին զոհվել են «Ալ Հաշդ աշ-Շաաբիի» «Քաթաիբ Հզբոլահ» կազմակերպության 25 մարտիկ և սպա, վիրավորվել ավելի քան 50-ը։ Զոհվածների թաղման օրը հենց «Քաթաիբ Հզբոլահի» անդամներն են փորձել հարձակվել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա։ Այժմ՝ ուշադրություն. հունվարի 3-ին Սոլեյմանիի հետ սպանվել է «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ և միաժամանակ «Քաթաիբ Հզբոլահ» կազմակերպության ղեկավար Աբու Մահդի ալ Մուհանդիսը, հենց նա, ով, ինչպես գրել էինք անցյալ տարի, Իսրայելի և Ադրբեջանի իշխանություններին մերկացրել էր Իրաքի տարածքում «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» աշխարհազորի օբյեկտների և դիրքերի վրա ադրբեջանական տարածքից անօդաչու սարքերով հարձակումներ կազմակերպելու համար և հայտարարել, որ իրենք («Քաթաիբ Հզբոլահը») ունեն բոլոր ապացույցները, որ ամառվա ահաբեկչական հարձակման ժամանակ Իսրայելն օգտվել է Ադրբեջանի ծառայություններից։ Իրանն էլ արդեն այն ժամանակ, այդ թվում՝ տարբեր մայրաքաղաքներում իրենց դիվանագետների մասնավոր զրույցների ընթացքում, պնդում էր՝ այն հարձակման մեղավորներն «ստացել են իրենցը» այն չափով, որին արժանի էին։ Արժե հիշեցնել ևս մի բան. արաբական աշխարհի միակ կազմակերպությունը, որը պաշտոնապես հայտարարել է, որ իր նպատակը նաև իսրայելական օկուպացիայից Գոլանի սիրիական բարձունքներն ազատագրելն է, «Գոլանի ազատագրության բրիգադն» է, բայց նա միաժամանակ «Քաթաիբ Հզբոլահի» բաղադրիչ մասն է։ Սոլեյմանիի և ալ Մուհանդիսի սպանությունները կասկած չեն թողնում, որ դա նույնպես յուրատեսակ վրեժ է. սիոնիստներն այդպես են տոնում Խանուկան՝ «Քաթաիբ Հզբոլահի» ղեկավարից և ԻՊ-ի, «Ալ Քաիդայի» սուննի ահաբեկիչների դեմ պայքարում նրա բարեկամ և ընկերակից Սոլեյմանիից վրեժ լուծելով։ Եվ մեր վարկածն այն է, որ Թրամփն այդ ամենի մասնակիցն է. իզուր չէ, որ Պենտագոնը ձերբազատվեց պատասխանատվությունից՝ պաշտոնապես հայտարարելով, որ գործողության համար եղել է անձամբ ԱՄՆ-ի նախագահի հրամանը։
Ճշմարտությանը բոլորից մոտ էր Պավել Ֆելգենհաուերը («Նովայա գազետա»), երբ հիշեցրեց, որ «Թրամփն այժմ պատրաստ չէ թույլ երևալու, իսկ այաթոլաների հետ ուղղակի առճակատման դեպքում հանրության ռազմահայրենասիրական համախմբումը կարող է օգնել և՛ վարկանիշին, և՛ վերընտրմանը»։ Դեմոկրատներ Կոնգրեսում դատ են սկսել Թրամփի դեմ, և իրական է, որ եթե նա տանուլ տա 2020 թ. նոյեմբերի ընտրությունը, ոչ միայն կզրկվի իշխանությունից, այլև հնարավոր է, որ բանտ նստի։ Նրան հիմա էլ են մեղադրում, որ Սոլեյմանիի և ալ Մուհանդիսի դեմ ահաբեկչությունը կատարվել է Կոնգրեսի շրջանցմամբ։ Եվ դա նույնպես ապահովագրություն է. ամերիկյան վերնախավի բոլոր կողմերի համար լավ է ունենալ վաղօրոք դատապարտված քավության նոխազ ի դեմս Թրամփի, քան ընդունել ողջ երկրի պատասխանատվությունը պետական ահաբեկչության համար։ Այլ երկրի գեներալին սպանելը ոչ մարտական իրադրությունում, ԱՄՆ-ի և Իրանի միջև պաշտոնապես հայտարարված պատերազմի բացակայության պայմաններում, այն էլ՝ երրորդ պետության տարածքում, պետական ահաբեկչության տիպիկ գործողություն է, պատերազմական հանցագործություն։ Եվ Կոնգրեսն ու Պենտագոնը մեղավորին նշում են ուղղակիորեն. դա միայն ու միայն ԱՄՆ-ի նախագահն է։ Բայց արդյո՞ք միայն նա։ Ցավոք, ոչ միայն. նրա կողքին են ԿՀՎ-ն (ԱՄՆ-ում), «Մոսսադը», «Շաբակը» և այլն (Իսրայելից), քանի որ Իրանը, «Քաթաիբ Հզբոլահը» և «Գոլանի ազատագրության բրիգադը» իրապես պատրաստ էին Սիրիայի լիակատար ու անվերապահ ապաօկուպացմանը։
Բաղդադում իրադրության սրումը, չնայած նրան, որ մինչև հունվարի 2-ի գիշերը «Քաթաիբ Հզբոլահի» կողմնակիցները նահանջել էին Բաղդադի «կանաչ գոտուց», որտեղ գտնվում են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, երևի ինչ-որ բան կանխորոշել էր։ Հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե ինչպես էին ամերիկացիներն ու իսրայելցիներն իմացել, որ գեներալ Սոլեյմանին Բեյրութից կթռչի Բաղդադ, և նրան դիմավորողների մեջ է լինելու ալ Մուհանդիսը։ Ռուսաստանի ամերիկամետ շրջանակների տվյալներով, օդանավակայանում են եղել նաև «Ալ-Հաշդ աշ- Շաաբիի» աշխարհազորի մի քանի խոշոր ղեկավարներ՝ մամուլի ծառայության պետ Մուհամեդ ալ Ջաբերին, լոգիստիկայի ծառայության ղեկավար Հայդար Ալին։ Հենց նրանք էին կազմակերպել օդանավակայանում Սոլեյմանիի հանդիպումը։ Բեյրութում Սոլեյմանին համարյա ստույգ շփվում էր ոչ միայն Իրանի ավանդական դաշնակից ու գործընկեր «Հզբոլահ» լիբանանյան կուսակցության ղեկավարության, այլև Լիբանանի բոլոր քաղաքական ուժերի հետ։ Բայց առաջարկում ենք դավաճաններ չփնտրել Համաշխարհային մեծամտության դիմադրության շարժման (ինչպես ընդունված է ասել Թեհրանում) շիա ակտիվիստների մեջ, ինչը մեզ այս օրերին առաջարկում է բոլորովին ոչ ռուսամետ, բայց ռուսական «Նովայա գազետա» թերթը. «Սոլեյմանիի սպանությունը կարող էր իրականացվել միայն նրա մերձավորների դավաճանության շնորհիվ»։ Ոչ, աղբյուրներն ու լրտեսները շատ են նաև առանց «նրա մերձավորների»։ Միայն Բարզանիի կլանն ինչ ասես արժե։ Ե՛վ Բեյրութում կան նրա մարդիկ, և՛ Թուրքիայում, որն ուժեղացնում է իր գործակալությունը նույն Լիբանանում, էլ չխոսելով հյուսիսային Սիրիայի օկուպացված տարածքների մասին, և Ադրբեջանում կապ կա իշխանական բազմաթիվ քրդական կլանների հետ, և հենց Բաղդադում։ Եվ իհարկե, սուտ է, թե իբր Թրամփը որոշել է Սոլեյմանիին սպանել «դեկտեմբերի վերջին Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա հարձակումից հետո», ինչպես ապատեղեկացնում է իսրայելաամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը։ Մեր կարծիքով, արդեն բավականաչափ ապացույցներ ենք բերել այն բանի, որ գործողությունը վաղուց է պլանավորված եղել, դեռ այն ժամանակ, երբ «Քոդսի» զինվորներն ու սպաները սիրիական բանակի և Դամասկոսի մյուս դաշնակիցների հետ 2016 թ. նոյեմբերի վերջին ազատագրում էին Հալեպը և գերի վերցրին ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և նրանց արաբ խամաճիկների հարյուրավոր հատուկջոկատայինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների։ Գեներալ Սոլեյմանին ղեկավարում էր այդ պատերազմական հանցագործներին (չէ՞ որ նրանց գերել էին ԻՊ-ի և «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների դիրքերում) նրանց «տերերին» հանձնելու գործողությունը, այդ թվում՝ լիբանանյան «Հզբոլահ» կուսակցության մարտիկների միջոցով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ